10:17 16.08.2022
«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ի սկզբին գրանցել են Աֆղանստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների պաշտպանական ձեռնարկությունների և պետական հաստատությունների վրա թիրախային գրոհների ալիք: Ընդամենը հետաքննության ընթացքում մասնագետները հայտնաբերել են գրոհներ ավելի քան 12 կազմակերպությունների վրա։ Ենթադրվում է, որ չարագործների նպատակը կիբերլրտեսությունն է եղել։ Փորձագետները ենթադրում են, որ հայտնաբերված գրոհների շարքը, հնարավոր է, կապված է չինական TA 428 կիբերխմբի գործունեության հետ: Դրանում օգտագործվել են նախկինում հայտնի բեկդորների նոր մոդիֆիկացիաներ։
«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ գրոհողներին հաջողվել է մի շարք դեպքերում ամբողջությամբ գրավել ՏՏ-ենթակառուցվածքը։ Դրա համար նրանք օգտագործել են լավ նախապատրաստած ֆիշինգային նամակներ։ Դրանք պարունակել են ներքին տեղեկատվություն, որը հրապարակային աղբյուրներում հասանելի չի եղել չարագործների կողմից դրա օգտագործման պահին, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության հետ աշխատող աշխատակիցների անուն, ազգանունները, ինչպես նաև նախագծերի ներքին կոդային անվանումները: Ֆիշինգային նամակներին կցվել են CVE-2017-11882 խոցելիությունը շահագործող վնասաբեր կոդով Microsoft Word փաստաթղթեր: Այն վնասաբեր ծրագրին թույլ է տալիս առանց օգտագործողի կողմից լրացուցիչ գործողությունների հասանելիություն ստանալ վարակված համակարգի կառավարմանը, օգտատիրոջից նույնիսկ չի պահանջվում միացնել մակրոսների կատարումը։
Որպես գրոհի զարգացման հիմնական գործիք չարագործներն օգտագործել են Ladon ծրագիրը, որն ունի ցանցի սքանավորման, խոցելիությունների որոնման և շահագործման, գաղտնաբառերի գողության հնարավորություններ: Վերջնական փուլում նրանք գրավել են դոմենի կոնտրոլերը և հետագայում ամբողջական վերահսկողություն ստացել կազմակերպության՝ չարագործներին հետաքրքրող աշխատակայանների և սերվերների նկատմամբ: Ստանալով անհրաժեշտ իրավունքները՝ չարագործները ձեռնամուխ են եղել գաղտնի տվյալներ պարունակող ֆայլերի որոնմանն ու ներբեռնմանը տարբեր երկրներում տեղակայված իրենց սերվերներ։ Այդ նույն սերվերները օգտագործվել են վնասաբեր ծրագրային ապահովման կառավարման համար։
«Թիրախային ֆիշինգը մնում է արդյունաբերական ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար առավել արդիական սպառնալիքներից մեկը: Մեր հայտնաբերած գրոհների շարքը, ըստ երևույթին, առաջինը չէ վնասաբեր արշավում։ Քանի որ չարագործները հաջողության են հասնում, մենք ենթադրում ենք, որ նման գրոհները կարող են կրկնվել նաև ապագայում։ Ձեռնարկություններին և պետական կազմակերպություններին անհրաժեշտ է զգոն լինել և համապատասխան աշխատանք տանել բարդ նպատակային սպառնալիքները հետ մղելուն նախապատրաստվելու ուղղությամբ»,- մեկնաբանում է Kaspersky ICS CERT-ի ավագ փորձագետ Վյաչեսլավ Կոպեյցևը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...