Ղրիմում ռազմական պահեստներից մեկում արտակարգ իրավիճակից հետո երեք հազար մարդ է տարհանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Ղրիմում ռազմական պահեստներից մեկում արտակարգ իրավիճակից հետո երեք հազար մարդ է տարհանվել

20:05 16.08.2022

Ղրիմի հյուսիսում գտնվող ռազմական պահեստում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետևանքով 3000 մարդ է տարհանվել, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ օբյեկտը վնասվել է դիվերսիայի արդյունքում, փոխանցում է iz.ru-ն:

Ավելին, դեպքի հետևանքով մի քանի տներ են այրվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների արդյունքում վնասվել է Ջանկոյ գյուղի մոտ գտնվող զինվորական պահեստը։ Վնասներ են պատճառվել մի շարք քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծի, էլեկտրակայանի, երկաթուղային գծի, ինչպես նաև մի շարք բնակելի շենքերի», – հայտնել են նախարարությունից։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ երկաթուղային գծերն արդեն վերականգնվել են։ Անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ավարտից հետո գնացքների երթևեկությունը կվերսկսվի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

BACK_TO_TOP