Առանց գանգի մասի ծնված փոքրիկ աղջիկը փրկվել է 3D տպագրության շնորհիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Առանց գանգի մասի ծնված փոքրիկ աղջիկը փրկվել է 3D տպագրության շնորհիվ

00:00 18.08.2022

Լեհաստանի Ռժեշովից գանգի բաց հատվածով ծնված երեխան նորարարական վիրահատության է ենթարկվել։ Նա ծնվել է գանգի հինգերորդ մասով, իսկ ուղեղի հետևի մասը բաց է եղել: Վիրաբույժները հազվադեպ են կյանք փրկում 3D տպագրված վիզուալիզացիայի մոդելներով, գրում է Daily Mail-ը։

Հղիության ընթացքում՝ սկանավորման ժամանակ, դեֆորմացիան չի նկատվել, այլ միայն ծնվելուց հետո։ Ուղեղի բաց հյուսվածքները ենթակա են եղել վարակվելու, ինչը և կարող էր լինել մահացու: Ուստի վիրահատությունը հրատապ է եղել։ Բժիշկներն ընդամենը չորս օր են ունեցել։

Այսպիսով, օգտագործելով աղջկա մարմնի այլ մասերի մաշկը և փափուկ հյուսվածքները, չափազանց նուրբ՝ երկու ժամ տևողությամբ պրոցեդուրայով փրկվել է նորածնի կյանքը։

Այնուամենայնիվ, վիրահատությունը միայն ժամանակավոր լուծում է տվել նրա արատին՝ կանխելով վարակը՝ փակելով նրա գլխի բաց հատվածը։ Հետագայում, բացակայող ոսկորը վերականգնելու համար երեխային լրացուցիչ վիրահատական ​​միջամտությունների պետք է ենթարկեն․ կկիրառվի նաև 3D տպագրության տեխնոլոգիա։ Բժիշկները սպասում են գանգի հետագա զարգացմանը․ այն դեռ աճում է։

Աղջիկը ծնվել է փետրվարին, Ժեշով քաղաքի հիվանդանոցում։ Այնուհետև նրան տեղափոխել են Կրակովի մասնագիտացված մանկական հիվանդանոց: Տեղացի մասնագետները CT և MRI սկանավորում են կատարել՝ նրա գանգի ճշգրիտ վիրտուալ մոդելը ստեղծելու համար: Նրանք ներբեռնել են տվյալները համակարգչում և ուղարկել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող  Sygnis-ի տեխնիկներին՝  նեյլոնի և խեժերի միջոցով 3D տպելու համար: Տպագրությունը տևել է 26 ժամ։ Մանկական համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներին ուղարկելու համար միաժամանակ երկու գանգ են պատրաստել։

Մինչ բժիշկներն օգտագործել են գանգերը՝ ընդօրինակելու բարդ պրոցեդուրան, ինչպես նաև բացահայտելու հնարավոր խնդիրները, որոնց նրանք կբախվեին վիրահատության ընթացքում, երեխային մեկուսացրել են ինկուբատորում՝ նրա ուղեղում վարակները կանխելու համար: Աղջկան կրծքի կաթով կերակրել են խողովակի միջոցով։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Լվովում արհեստական ​​ինտելեկտով ռոբոտ Դա Վինչին յուրօրինակ գինեկոլոգիական վիրահատություն է կատարել 19-ամյա հիվանդի, ում մոտ բժիշկները անպտղություն են ախտորոշել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

BACK_TO_TOP