19:57 08.08.2018
«Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիդ Ցեցխլաձեն Sputnik Грузия-ին տված հարցազրույցում ներկայացրել է այլընտրանքային նոր նախագիծ Վերին Լարսին, որը կնպաստի երկու երկրները կապող միակ անցակետում տրանսպորտային իրավիճակի բարելավմանը:
Ռազմավիրական ճանապարհը Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, և հաճախ Վերին Լարսի անցակետում մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Հատկապես ամռանը, երբ զբոսաշրջիկների ներհոսքն աճում է: Ելնելով իրավիճակից՝ Ցեցխլաձեն առաջարկել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև այլընտրանքային տրանսպորտային ուղի՝ «երկաթուղային ճանապարհ, որը կանցնի հարևան Ադրբեջանի տարածքով»:
«Երկաթուղին լավագույն այլընտրանքն է, դա են վկայում փորձագետների կարծիքներն ու բիզնես-մոդելը: Երկաթուղին զգալիորեն կբարելավի իրավիճակը Վերին Լարսում՝ ճանապարհն այդպես ծանրաբեռնված չի լինի»,- հայտարարել է Ցեցխլաձեն՝ նշելով, որ Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան տարանցման ժամանակը կտևի 3 օր, կկանխի ֆորս-մաժորային իրավիճակների ձևավորումը։
Նրա խոսքերով՝ նախագիծն արդեն մշակված է, և իրենք պատրաստ են դիմել շահագրգիռ կողմերին: Ցեցխլաձեն համոզված է՝ այն կհետաքրքրի ոչ միայն Ռուսաստանին ու Վրաստանին, այլև Համաշխարհային բանկին և այլ բանկերի, որոնք ամեն տարի մեծ գումարներ են ծախսում Լարսի ճանապարհի վերանորոգման և ճանապարհաշինության վրա: Ցեցխլաձեն վստահեցրել է, որ խնդրի շուրջ խորհրդակցություններ է ունեցել ներկրող և արտահանող ընկերությունների հետ, նախագիծն ստացել է նաև նրանց հավանությունը:
Հիշեցնենք, որ Ժնևում Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ-ի տեղակալ Գրիգորի Կարասինի քննարկումների փաթեթում երկար տարիներ դրված է Աբխազիայի տարանցմամբ՝ Վրաստան-Ռուսաստան երկաթուղու գործարկման հարցը: Ռուսական կողմը պարբերաբար բարձրացնում է հարցը, Վրաստանը՝ տարբեր պատճառաբանություններով սառեցնում այն:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...