19:22 18.08.2022
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի զվարճանալու տեսանյութը բուռն արձագանքի է արժանացել։ Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Մարինն ընկերների, այդ թվում՝ հայտնի մարդկանց հետ պարում և երգում: BBC-ն հաղորդում է, որ Սաննա Մարինը քննադատության է ենթարկվել ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնցից մեկի ղեկավարը պահանջել է, որ վարչապետը թմրանյութերի թեստ անցնի:
36-ամյա Մարինը հերքել է, որ թմրանյութ է օգտագործել՝ ասելով, որ միայն ալկոհոլ է խմել և պարզապես «աղմկոտ կերպով» զվարճացել է։
Ընտրվելիս աշխարհի ամենաերիտասարդ վարչապետ Սաննա Մարինը չի թաքցնում խնջույքների մասնակցելու փաստը. նրան հաճախ են լուսանկարել երաժշտական փառատոներում:
Անցյալ շաբաթ գերմանական Bild պարբերականը Մարինին անվանել էր «աշխարհի ամենազիլ վարչապետը»:
Մեկնաբանելով տեսանյութը՝ Ֆինլանդիայի վարչապետն ասել է, որ գիտեր, որ իրեն նկարահանում են, բայց վրդովված է, որ տեսահոլովակը հրապարակվել է:
«Ես պարել եմ, երգել և խնջույքի մասնակցել՝ միանգամայն օրինական բաներ: Եվ ես երբեք չեմ եղել այնպիսի իրավիճակում, երբ տեսել կամ ճանաչել եմ ուրիշներին (թմրանյութեր օգտագործելիս – խմբ.)։ Ես ունեմ ընտանեկան կյանք, աշխատանքային կյանք և ազատ ժամանակ, որն անցկացնում եմ ընկերներիս հետ։ Նույնն անում են իմ տարիքի շատ մարդիկ», – ասել է նա՝ հավելելով, որ չի պատրաստվում փոխել իր վարքը։
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռիիկա Պուրրան կոչ է արել, որ Սաննա Մարինը թմրանյութերի կամավոր թեստ հանձնի՝ ասելով, որ վարչապետի վրա «կախված է կասկածի ստվեր»:
Ընդդիմադիր կուսակցության այլ քաղաքական գործիչներ քննադատել են և՛ վարչապետին, և՛ լրատվամիջոցներին, որ խոսում են խնջույքների մասին՝ ավելի կարևոր ներքին խնդիրների փոխարեն: Սաննա Մարինն իշխանության է 2019 թվականի դեկտեմբերից և պահպանում է իր կուսակցության աջակցությունը։
Finland’s Prime Minister @MarinSanna is in the headlines after a video of her partying was leaked today.
She has previously been criticized for attending too many music festivals & spending too much on partying instead of ruling.
The critics say it’s not fitting for a PM. pic.twitter.com/FbOhdTeEGw
— Visegrád 24 (@visegrad24) August 17, 2022
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...