Ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները

15:40 19.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ օգոստոսի 18-ին կազմակերպված քննարկմանը՝ նվիրված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման օրենսդրական փոփոխություններին:

Միջոցառումը կազմակերպվել է «Գյուղատնտեսության արդիականացումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է եղել քննարկել և զարգացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվող կարգավորումներն ու մեխանիզմները, մասնավորապես՝ ԱՀՈՒ կազմակերպման և ոլորտային հանձնաժողովների աշխատանքի մոդելի բարեփոխումները։

«2016-2017 թթ. սկսած լուրջ և ծավալուն աշխատանքներ են իրականացվել ծրագրի նորարարությունների ներդրման և փորձարկման տեսանկյունից, ինչի արդյունքում ծրագիրն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կա՝ կարգավորելով նաև օրենսդրական և իրավական դաշտը: Օրենսդրական բարեփոխումների և լրամշակումների շրջանակում մշակել ենք աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման, դրա առանձնահատկություններին ուղղված կոնկրետ քայլեր և իրավական մոտեցումներ, որն էլ այսօր ներկայացվում է մասնագիտական շրջանակի քննարկմանը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կրթության կազմակերպման այն հիմնական մոտեցումներից է, առանց որի մենք չենք կարող ունենալ կարողությունների ու հմտությունների այն որակական արդյունքները, որոնք աշխատաշուկան ներկայում ակնկալում է պետական կառույցներից»,- ընդգծել է Արմենուհի Պողոսյանը:

Բացման խոսքում ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ գերմանական դուալ ուսուցման համակարգը եվրոպական երկրներում փորձված և ամենատարածված մոդելներից է: Վերջինիս կողմից ներկայացվել են «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանում ՄԿՈՒ համակարգում ուսուցման այդ մոդելի տեղայնացման և ներդրման ողղությամբ կատարված աշխատանքները:

««Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մենք ԿԳՄՍՆ-ի, ինչպես նաև հանրային և մասնավոր գործընկերների հետ համատեղ աջակցում ենք Հայաստանում դուալ կրթության ներդրմանը և արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Այդ իսկ պատճառով տարիների ընթացքում կուտակված այդ փորձն այժմ նախատեսում ենք օգտագործել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բարելավման նպատակով: Մեր առաջնահերթություններից է օրենսդրական բարեփոխումների միջոցով կատարելագործել ԱՀՈՒ-ի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև կրթական վերջնարդյունքի ստուգումը՝ անշուշտ, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությամբ»,- ասել է Արամ Բաբայանը:

ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն ընդհանուր ակնարկ է ներկայացրել ԱՀՈՒ և դուալ կրթության բարեփոխմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

«Դուալ կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթական շրջափուլն իրականացվում է և՛ ուսումնական հաստատությունում, և՛ գործատու հանդիսացող կազմակերպությունում: Այսինքն՝ սովորողի հմտություններն ու ունակությունները ձևավորվում են հենց աշխատավայրում, և այս գործընթացում առավել կարևորվում է գործատուի դերը»,- նշել է Յուլիա Ստակյանը և հավելել, որ այս պահի դրությամբ գործում է «Զբոսաշրջություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ ճարտարապետություն» և «Գինեգործություն» ուղղություններով 13 ծրագիր 13 ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել է 647 ուսանող:

Oրենսդրական բարեփոխումների առանցքում ԱՀՈՒ համակարգի կատարելագործումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի (HAFL) ներգրավվածությամբ: Նախապատրաստական փուլը ֆինանսավորվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP