18:43 27.02.2018
2016 թվականից Ադրբեջանում պահվող Արսեն Բաղդասարյանին ստիպել են ադրբեջաներեն սովորել, գովերգել Ադրբեջանն ու այդ երկրի դրոշներով հպարտանալ իր բանտախցում։ Այս ամենը պարզ է դառնում ադրբեջանական կայքերից մեկի պատրաստած տեսանյութից, որտեղ հայ գերին խոսում է ադրբեջաներեն։
Քարոզչական տեսանյութում Արսեն Բաղդասարյանը խոսում է իր լավ պայմանների մասին, պնդում, թե իբր իրեն դիվերսիայի է ուղարկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Տեսանյութում Արսենը զբոսնում է ազատ վիճակում, ապա հարցազրույց տալիս բանտախցում։
Գերին Ադրբեջանում կալանքի տակ է 2016 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանական կողմը պնդում է,թե նրան ձերբակալել են Արցախի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում՝ իբր դիվերսիայի փորձ անելիս։ Սակայն Պաշտպանության բանակը հերքել է այս հայտարարությունը՝ պնդելով, որ Արսեն Բաղդասարյանը նախկինում եղել է իրենց զինծառայողը, բայց մինչև Ադրբեջանում հայտնվելը հեռացվել է բանակից։
Ադրբեջանական կողմն Արսեն Բաղդասարյանի մասին տեղեկություններ տարածելիս դրանք մշտապես զուգորդում է 2014 թվականի ամռանը Քարվաճառում բռնված ադրբեջանցի սահմանախախտ հանցագործների հետ։ Ադրբեջանական կողմի նպատակն է հայ գերուն փոխանակել ադրբեջանցի հանցագործների հետ։
Սակայն Քարվաճառում հայտնված ադրբեջանցիները պատժվել են սահմանը խախտելու, ինչպես նաև երկու մարդու սպանության համար։ Ադրբեջանցիները Արցախի տարածք էին սողոսկել երեքով։ Ձերբակալության պահին նրանցից մեկը սպանվել է, իսկ մյուս երկուսը բռնվել են։
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ նրանցից Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...