Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է առանց փողոցների հիմնանորոգման․ Գյումրիի «Անի» թաղամասում միայն երկու փողոց կասֆալտապատվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է առանց փողոցների հիմնանորոգման․ Գյումրիի «Անի» թաղամասում միայն երկու փողոց կասֆալտապատվի

18:20 23.08.2022

«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն բողոքի պատճառը փոշին էր ու անանցանելի վիճակը։

ՎԶԵԲ-ի ծրագրով հիմնանորոգումները մեկ տարով էլ կուշանան։ Հիմա ժամանակավոր  հարթեցման ու խճապատման աշխատանքներ են կատարվում՝  ընդամենը փողոցներն անցանելի պահելու համար: Ամբողջ  «Անի»  թաղամասում ընդամենը երկու փողոց է  այս տարվա մեջ ասֆալտապատվելու։ Խոսքը 3 և 11-րդ փողոցների մասին է, որոնք սուբվենցիոն ծրագրում են հայտնվել։ Արդեն աշխատանքներն ընթանում են։

Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված Գյումրիի երկու տասնյակ փողոցների և միջփողոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքները գրեթե միաժամանակ՝ հուլիսից սկսվեցին: Հայտարարված շինմրցույթներին մասնակցում էին 7 ընկերություններ, բայց առավել ցածր գին էին առաջարկել ու հաղթող էին ճանաչվել 5-ը: Ծրագրում են այն փողոցները, որոնք ավելի քան 30 տարի չեն նորոգվել, ինչի պատճառով խիստ վթարային վիճակում են հայտնվել նաև ներքին ենթակառուցվածքներն ու կոյուղատար համակարգը:

Ծրագրում ընդգրկված մյուս 19 փողոցները քաղաքի տարբեր թաղամասերում են։ Ռասկատլյան փողոցում աշխատանքները հուլիսից են սկսել, փոխել են կոյուղու խողովակաշարերը,  հիմա դիտահորերն են  փոխարինում նորերով։ Հիմնանորոգվող տարածքը  ընդհանուր 9000 քմ է:

Հիմնանորոգվող տարածքն ընդհանուր 9000 քմ է: Աշխատանքները դանդաղում են հիմնականում սեփական տներին կից ինքնակամ բացված դռների ու դարպասների պատճառով, երբեմն ստիպված են լինում նախագծից շեղվել:

«Աշխատանքին ամեն ինչն էլ խանգարում է, բայց աշխատում ենք, որ և՛ բնակիչներին հարմար լինի, և՛ մուտքերը հարմար լինի, և՛ բնակարանների մոտ ջուր չկուտակվի։ Էն, ինչ որ հնարավոր է փոփոխություն կատարել, որը չի վնասի ընդհանուր գործին, կատարում ենք  փոփոխություններն ու շարժվում ենք առաջ»,- նշում է «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ փոխտնօրեն Վաչիկ Ղազարյանը։

Փողոցից բացի, բարեկարգվելու և ասֆալտապատվելու են թաղամասի երկու բնակելի շենքերի բակերն ու հարակից տարածքները: Ռասկատլյան փողոցում ջրահեռացման ցանցի կառուցում նախատեսված չէ, անձրևաջրերի հեռացումը կկատարվի ինքնահոս եղանակով:

Բայց սուբվենցիոն ծրագրում ընդգրկված մի քանի փողոցներում կկառուցվեն ջրահեռացման փակ համակարգեր։ Իսկ լուսավորության ցանց կունենան բոլոր 21 փողոցները։ Ռասկատլյանում կտեղադրվեն 17 նոր լուսակետեր:

Հիմնանորոգվող բոլոր փողոցներում աշխատանքների ավարտի ժամկետը նույնն է՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Անցած տարիների նախադեպերն հաշվի առնելով, չի բացառվում, որ մի քանիսը կդառնան փոխանցիկ օբյեկտներ՝ պայմանավորված աշխատուժի ու տեխնիկայի պակասով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP