13:30 28.08.2022
Ֆիբրոադենոմա՝ գոյացություն, որն առավել հաճախ ի հայտ է գալիս 15-30 տարեկան կանանց մոտ, ասել է ուռուցքաբան-մամոլոգ Դանաիլ Նազլիևը։ Նա Lente.ru-ին բացատրել է, թե ինչու է վտանգավոր առաջին հայացքից անվնաս թվացող հիվանդությունը։
Անհնար է հստակ ասել, թե քանի կին ունի բարորակ ուռուցք՝ ֆիբրոադենոմա, քանի որ դա հաճախ ոչ մի կերպ չի արտահայտվում և պատահաբար հայտնաբերվում է սովորական հետազոտության կամ մամոգրաֆիայի ժամանակ, ասել է բժիշկը։ Այնուամենայնիվ, նույնիսկ փոքր ֆիբրոադենոման կարող է վերածվել քաղցկեղի, զգուշացրել է Նազլիևը։
«Երբեմն ուռուցքը կարելի է ձեռքով զգալ՝ այն խիտ է, շարժական, կպած չէ շրջակա հյուսվածքներին։ Ամենից հաճախ ֆիբրոադենոման ոչ մի կերպ չի արտահայտվում, երբեմն կարող է ցավ կամ անհանգստություն առաջացնել։ Եթե ուռուցքը մեծ է, այն կարող է դեֆորմացնել կուրծքը։ Որոշ դեպքերում նկատվում է ձևի փոփոխություն կամ դրանից արտահոսք»,- ասել է բժիշկը:
«Քաղցկեղային գոյացությունները երբեմն դժվար է տարբերել ֆիբրոադենոմայից, քաղցկեղը սովոր է քողարկվել, ուստի կասկածի դեպքում կարևոր է բիոպսիա անել»,- խորհուրդ է տվել Lenta.ru-ի զրուցակիցը։
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...