17:55 22.08.2022
Հրապարակվել են նոր մանրամասներ ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր, լրագրող Դարյա Դուգինայի սպանության վերաբերյալ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Ըստ գերատեսչության՝ սպանությունն իրագործել է 1979 թ.-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը, ով հուլիսի 23-ին Ռուսաստան էր եկել իր 12-ամյա դստեր հետ և բնակարան վարձել նույն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան։ Նշվում է, որ Վովկը հետևել է Դուգինային Mini Cooper մեքենայով, որի պետհամարանիշերը 3 անգամ փոխվել են։ Սպանության օրը Վովկը դստեր հետ գնացել էր նույն փառատոնին, որին մասնակցում էին Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը։
Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Վովկը իրականացրել է Դուգինայի մեքենայի կառավարվող պայթյունը, որից հետո մեկնել է Էստոնիա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։
Հիշեցնենք՝ Դարյա Դուգինայի հայրը՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է։ Մինչ այս ենթադրվում էր, որ հարձակման թիրախն ինքը՝ Դուգինն էր, ով շաբաթ երեկոյան դստեր հետ ներկա էր գտնվել Մերձմոսկովյան շրջանում անցկացվող փառատոնի։ Միջոցառումից հետո Դարյա Դուգինան նստել էր մեքենան, որում տեղադրված ռումբը պայթել էր։ Իսկ Ալեքսանդր Դուգինը վերջին պահին որոշել էր այլ մեքենայով մեկնել։
Ρωσία: Ανείπωτος πόνος για τον Αλεξάντρ Ντούγκιν – Κρατάει το κεφάλι του βλέποντας την κόρη του να καίγεται #Dugin #Dugina #Дугина #Дугин pic.twitter.com/4UuXRiLWrE
— Τουίτερ TV 🇩🇪 🇬🇷 (@ertflix) August 21, 2022
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...