Պուտինը և Դուգինը արձագանքել են Դարյա Դուգինայի սպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Պուտինը և Դուգինը արձագանքել են Դարյա Դուգինայի սպանությանը

18:55 22.08.2022

Լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը ստոր ու դաժան հանցագործություն էր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

«Ստոր, դաժան հանցագործությունը կտրեց Դարյա Դուգինայի կյանքը՝ պայծառ, տաղանդավոր անձնավորության, իսկական ռուսական սրտով՝ բարի, սիրող, գթասիրտ և անկեղծ։ Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից՝ նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին, գործով էր ապացուցում, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանը սիրող հարենասեր», – նշել է Պուտինը։

Պուտինն իր ցավակցական հեռագիրը հասցեագրել է Դուգինայի ծնողներին։

Ալեքսանդր Դուգինը ևս արձագանքել է դստեր սպանությանը՝ նշելով, որ նրան սպանողները չեն հասնի իրենց նպատակին, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար սպանել են, բայց մեզ, մեր ժողովրդին հնարավոր չէ կոտրել նույնիսկ այսպիսի անտանելի հարվածներով… Մեր սրտերը ոչ միայն վրեժ և հատուցում են տենչում։ Մեզ հարկավոր է մեր հաղթանակը։ Այնպես որ՝ հաղթեք, խնդրում եմ», – նշել է Դուգինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ըստ գերատեսչության՝ սպանությունն իրագործել է 1979 թ.-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը, ով հուլիսի 23-ին Ռուսաստան էր եկել իր 12-ամյա դստեր հետ և բնակարան վարձել նույն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան, իսկ սպանության օրը Վովկը դստեր հետ գնացել էր նույն փառատոնին, որին մասնակցում էին Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը։ Ըստ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության՝ Վովկը իրականացրել է Դուգինայի մեքենայի կառավարվող պայթյուն, որից հետո մեկնել է Էստոնիա։ Վովկին հետախուզում է հայտարարվել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։

Հիշեցնենք՝ Դարյա Դուգինայի հայրը՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է։ Մինչ այս ենթադրվում էր, որ հարձակման թիրախն ինքը՝ Դուգինն էր, ով շաբաթ երեկոյան դստեր հետ ներկա էր գտնվել Մերձմոսկովյան շրջանում անցկացվող փառատոնի։ Միջոցառումից հետո Դարյա Դուգինան նստել էր մեքենան, որում տեղադրված ռումբն այնուհետև պայթեցվել էր։ Իսկ Ալեքսանդր Դուգինը վերջին պահին որոշել էր այլ մեքենայով մեկնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP