19:42 22.08.2022
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարկածն այն մասին, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
«Ռուսական քարոզչությունը կրկին հորինված աշխարհներ է ստեղծում. Քարոզիչ Դուգինայի մեքենայի պայթեցման մեղավոր են «նշանակվել» ուկրաինուհին և նրա 12-ամյա երեխան։ Զարմանալի է, որ դեպքի վայրում չեն գտել «էստոնական վիզա», – գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինան առնչություն չունի «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր սպանության հետ և նշել էր, որ մեքենայի պայթեցման հետևում ռուսական խմբավորումների միջև պայքարն է հանուն իշխանության։
Ru-propaganda lives in a fictional world: 🇺🇦 woman and her 12-year-old child were "assigned" responsible for blowing up the car of propagandist Dugina. Surprisingly, they did not find the "Estonian visa" on the spot. Vipers in 🇷🇺 special services started an intraspecies fight.
— Михайло Подоляк (@Podolyak_M) August 22, 2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ըստ գերատեսչության՝ սպանությունն իրագործել է 1979 թ.-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը, ով հուլիսի 23-ին Ռուսաստան էր եկել իր 12-ամյա դստեր հետ և բնակարան վարձել նույն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան, իսկ սպանության օրը Վովկը դստեր հետ գնացել էր նույն փառատոնին, որին մասնակցում էին Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը։
Ըստ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության՝ Վովկը իրականացրել է Դուգինայի մեքենայի կառավարվող պայթյուն, որից հետո մեկնել է Էստոնիա։ Վովկին հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք՝ Դարյա Դուգինայի հայրը՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է։ Նա շաբաթ երեկոյան դստեր հետ ներկա էր գտնվել Մերձմոսկովյան շրջանում անցկացվող փառատոնի։ Միջոցառումից հետո Դարյա Դուգինան նստել էր մեքենան, որում տեղադրված ռումբն այնուհետև պայթեցվել էր։ Իսկ Ալեքսանդր Դուգինը վերջին պահին որոշել էր այլ մեքենայով մեկնել։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...