22:04 08.08.2018
Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հարցերը Առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Էմին Ավետիսյանը, ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 1-ին կիսամյակում կատարման ենթակա է 3 կետ` մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարում, բժշկական գաղտնիքի կարգավորումներ, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրավական կարգավորումներ:
Անդրադառնալով դեղերի` դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:
Կարևորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության և «Ֆիլիպ Մորիս»-ի համագործակցության առնչությամբ: Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որևէ արտադրատեսակի հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:
18:46 03.05.2025
Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համարՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...
18:10 03.05.2025
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...
17:50 03.05.2025
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...