21:25 25.08.2022
Արտասահման մեկնող ռուսաստանցիներն աշնանն ամենամատչելի հանգիստը կարող են վայելել Աբխազիայում, առավել մատչելի ուղղությունների առաջատարների ցանկում են նաև Թուրքիան, Հայաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իր կողմից հարցման ենթարկված տուրօպերատորներին։
«Կապված այն բանի հետ, որ ներկա պահին երկրների ցանկն այնքան էլ մեծ չէ, մատչելի թոփ հնգյակն այսպիսի տեսք ունի՝ Աբխազիա (սեպտեմբերին արժեքն սկսվում է երկու հոգու համար 26 հազար ռուբլուց), Թուրքիա (64 հազար ռուբլուց), Եգիպտոս (80 հազար ռուբլուց), ԱՄԷ (100 հազար ռուբլուց), Մալդիվներ (152 հազար ռուբլուց)»,- նշել են Anex Tour-ի մամուլի ծառայությունում։
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ շրջագայությունների արժեքը գրեթե բոլոր ուղղություններով նվազել է, քանի որ հանգստի «թեժ սեզոնը» և արձակուրդներն ու հանգստյան ժամանակն ավարտվել են։ Միայն ԱՄԷ ուղևորությունն է մի փոքր թանկացել՝ ավելի հարմար եղանակային պայմանների հետ կապված, բացատրել են ընկերությունում։
«Ինտուրիստի» տվյալներով՝ աշնանը գնային առումով առավել մատչելի են Աբախզիա, Եգիպտոս, Հայաստան, Իրան և Բահրեյն ճամփորդությունները։ Աբխազիա մեկշաբաթյա ուղեգրի միջին արժեքը երկու ուղղությամբ թռիչքի հաշվառմամբ 25,1 հազար ռուբլի է՝ մեկ մարդու համար, Եգիպտոս՝ մոտ 53,7 հազար ռուբլի, Հայաստան՝ մոտ 56,5 հազար ռուբլի, Իրան՝ մոտ 93,2 հազար ռուբլի, Բահրեյն՝ մոտ 100,5 հազար ռուբլի։ Տուրօպերատորը գրանցել է գների իջեցում Թուրքիա և Աբխազիա ուղղություններում հոկտեմբերի 15-ից սկսած, այն դեպքում, երբ Եգիպտոս, ԱՄԷ, Վենեսուելա և Մալդիվներ ուղևորությունների արժեքը բարձրանում է՝ սեզոնային գործոնի հետ կապված։
Ինչպես տեղեկացրել են Tez Tour-ում, աշնանը մեկշաբաթյա ուղևորությունները Թուրքիա արժեն 42,8 հազար ռուբլի՝ մեկ մարդու համար, ԱՄԷ՝ 54,2 հազար, Եգիպտոս՝ 61,2 հազար, Թաիլանդ՝ 86,8 հազար, Սեյշելներ՝ 91,4 հազար, Վենեսուելա՝ 113,4, Մալդիվներ՝ 120 հազար ռուբլի։
Fun&Sun ընկերության հետ մեկ շաբաթ Թուրքիա մեկնել կարելի է 47,1 հազար ռուբլով՝ մեկ մարդու համար, ԱՄԷ՝ 55,3 հազարով, ութ օրով Եգիպտոս կարելի է մեկնել 60,1 հազար ռուբլով, ասել են տուրօպերատորի մամուլի ծառայությում։
Հարցված տուրօպերատորների մեծամասնության մոտ աշնանը Թուրքիայի պահանջարկն ամենամեծն է: Մեծ պահանջարկ ունեն նաև Եգիպտոս, Աբխազիա, Մալդիվներ, Թաիլանդ, Ղազախստան և Վենեսուելա ուղևորությունները։ Ընդ որում, Վենեսուելա և Մալդիդվներ մեկնողների թիվն ավելացել է՝ կապված ուղիղ չվերթների առկայության հետ։
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...