Արարատի մարզից 311 մանկավարժ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել․ 22-ն արդեն ատեստավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Արարատի մարզից 311 մանկավարժ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել․ 22-ն արդեն ատեստավորվել է

20:31 25.08.2022

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։

Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր։

Փոխնախարարը որպես առաջնահերթություն կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը:

Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Որպես նախապատրաստական քայլ` նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչում ԲՏՃՄ ուղղության վրա շեշտադրում է արված, և այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանը:

Անդրադառնալով մանկավարժների ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ Արարատի մարզից 311 մանկավարժ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել։ Այս պահին 22 մանկավարժ ատեստավորվել է։ Նրանց աշխատավարձը մեկ դրույքով աշխատելու դեպքում կազմում է շուրջ 370.000։

Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական քննությունների արդյունքները։ Այս տարի մարզից ներկայացած 961 դիմորդներից տարբեր բարձրագույն կրթական հաստատություններ են ընդունվել 733–ը։

Այս համատեքստում մատնանշվել են այն առարկաները, որոնց ցուցանիշները խնդրահարույց են և արձանագրվել՝ լուծումները պետք է գտնել համատեղ ու շարունակական աշխատանքով։ Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

10:35 15.05.2025

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:28 15.05.2025

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

10:21 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

10:14 15.05.2025

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Չմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...

BACK_TO_TOP