19:39 26.08.2022
Կամարաձև ու նեղլիկ բակային մուտքերը ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ են եղել: Հիմնականում սև, սրբատաշ քարերով կառուցած ու մինչև 10 մետր երկարության ինքնատիպ կառույցներին «Թոլ» են անվանում, Գյումրիի պատմական միջուկում այդպիսի թոլով բակեր շատ կան, որտեղ դուռ-դռանը կպած տասնյակ ընտանիքներ են ապրում: Շիրազի փողոցի ամենահայտնի դարձած բակում նկարահանվել են հայկական կինոյի անկրկնելի 7 ֆիլմերը :
Ընդհանուր բակը հանրությանը հայտնի դարձավ 1984 թվականից, երբ այստեղ նկարահանվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հիմնական դրվագները: Տաթևիկն այդ ժամանակ 4-5 տարեկան է եղել, բայց հիշում է նկարահանումները, անվանի դերասաններին և ինքն էլ մի քանի էպիզոդիկ դրվագներում նկարահանվել է։
«Չնայած փոքր էի, բայց հիշում եմ մեր անվանի դերասանների խաղը։ Գալյա Նովենցի քայլքն եմ հիշում, երբ ինքը բարձրանում էր պատշգամբի աստիճաններով, մոտենում էր, որ մտնի տուն, հենց այդ հատվածում տատիկիս հետ լվացք էինք փռում ու հենց այդպես էլ մենք նկարվեցինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, ես փոքրիկ աղջնակ էի։ Իսկ «Ուրախ ավտոբուս»ֆիլմի ժամանակ ես արդեն ուսանող էի ու կրկին նկարահանվեցի էպիզոդիկ հատվածում, շատ լավ հիշողություններ ունեմ իմ մանկության բակի հետ կապված»,- պատմում է Տաթևիկ Կարապետյանը։
Մոտ 40 տարի անց կինոյի հայտնի բակում գրեթե ամեն ինչ պահպանվել է նույնությամբ, հին պատշգամբն է ու նույն երկաթյա ճաղավանդակները, միայն հարևաններից մի քանիսն են փոխվել: Տաթևիկը հիմա իր մանկության բակում չի ապրում, բայց մանկության տարիների կարոտը նրան հաճախ է հայրական տուն բերում։
Հիմա տան նկուղային հարկում յուրօրինակ թանգարան են բացել, որտեղ ներկայացվում է Գյումրիում նկարահանված հայկական ֆիլմերի պատմությունը։
«Սա «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»,«Հեղնար աղբյուր» և ևս չորս հայտնի հայկական ֆիլմերի պատմական բակն է և տեղադրված այս նկարների միջոցով փորձում ենք զբոսաշրջիկներին ներկայացնել իրական պատմությունները, թե ինչ է այստեղ տեղի ունեցել և ինչպիսին է եղել հայ ֆիլմը»,-նշում է «Կինոտուն» թանգարանի համահիմնադիր Արթուր Դավթյանը։
Յուրօրինակ թանգարանում ցուցադրվող արխիվային լուսանկարներում Գյումրիի պատմական միջուկում նկարահանված հայկական հայտնի ֆիլմերի նկարահանման ընթացքն ու կադրից դուրս դերասանների նախապատրաստական աշխատանքներն են: «Կինոտուն» թանգարանը բաց է բոլոր հյուրերի համար։ Այս ամենը ցուցադրության է հանվել Հայաստանի ազգային արխիվի, Գրականության ու արվեստի թանգարանի պահոցներից: Հիմնադիրները մտադիր են առաջիկայում ընդլայնել թանգարանի տարածքն ու ցուցադրել բոլոր նյութերը, կբարեկարգեն բակի տարածքն ու կվերականգնեն փայտե աստիճանահարթակը: Հաջորդիվ կներկայացվի նաև հայ դերասանները համաշխարհային կինոյում էքսպոզիցիան:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...