Ցողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են բաբախող սիրտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ցողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են բաբախող սիրտ

23:00 28.08.2022

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են ուղեղ, բաբախող սիրտ և այլ օրգանների հիմքեր: 10-ամյա հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։

Փորձի ընթացքում կենսաբաններն աշխատել են երեք տեսակի ցողունային բջիջների՝ սաղմնային ցողունային բջիջների (ESC), տրոֆոբլաստների (TSCs) և iXEN բջիջների հետ: Գիտնականները կարգավորել են էմբրիոգենեզում ներգրավված գեների որոշակի խմբերի արտահայտությունը՝ հասնելով բջիջների կառուցվածքների ինքնակազմակերպման, որոնք զարգացման հաջորդական փուլերով անցել են  8,5 օրվա ընթացքում: Ձևավորվել են կծկվող սրտեր, առաջնային և միջին ուղեղ:

Մարդու սաղմի հաջող զարգացումը պահանջում է ճիշտ փոխազդեցություն այն հյուսվածքների միջև, որոնք կդառնան սաղմ: Բեղմնավորումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զարգանում են երեք տեսակի ցողունային բջիջներ. մեկը ի վերջո դառնում է մարմնի սեփական հյուսվածք, իսկ մյուս երկուսը նպաստում են սաղմի զարգացմանը: Այս արտասաղմնային ցողունային բջիջների տեսակներից մեկն ընկերքն է, որը կապում է պտղին մորը և ապահովում թթվածին և սննդանյութեր. իսկ երկրորդը ձվաբջջի պարկն է, որտեղ աճում է սաղմը և որտեղից ստանում է սննդանյութեր։

Գիտնականների հիմնական ձեռքբերումը գրեթե լիարժեք սաղմնային ուղեղի ձևավորումն է, որը կարիք ունի արտասաղմնային հյուսվածքների աջակցության։

Ստացված սաղմերը հարմար հարթակ են սաղմնային գործընթացներն ուսումնասիրելու համար։ Հետազոտողները հույս ունեն, որ դրանք կօգնեն հասկանալ, թե ինչու լաբորատորիայում արտամարմնային բեղմնավորում զարգացնող որոշ սաղմեր գոյատևում են և շարունակում են վերածվել լիարժեք օրգանիզմի, իսկ մյուսները մահանում են:

Քանի որ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը ներկայումս թույլ է տալիս մարդու սաղմերը հետազոտել բեղմնավորումից ոչ ուշ, քան 14 օր հետո, գիտնականները նախատեսում են արհեստական սաղմեր աճեցնել մարդու ցողունային բջիջներից՝ զարգացման հետագա փուլերում փորձեր իրականացնելու համար: Սա կօգնի բացահայտել մարդու օրգանների զարգացման հիմնական մեխանիզմները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP