19:17 26.08.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուները ներկա են եղել ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջանների հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների պատասխանատուներ։
Խորհրդակցության մեկնարկին ներկաներին ողջունել է փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով անցած ուսումնական տարին հաջող ավարտելու համար, քանի որ այն բնականոն ընթացքով առաջին ուստարին էր հետքովիդյան ու հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում։
«Անկախ ստեղծված իրավիճակից, կարողացել ենք ճիշտ հունով տանել կրթական գործընթացները, որի ապացույցը ամփոփվող տարվա արդյունքներն են», – նշել է Հ․Հարությունյանը՝ կրթական բարեփոխումների համար շնորհակալություն հայտնելով փոխնախարարին։
Մերի Գանդալյանն իր խոսքում ներկայացրել է Սյունիքի՝ անցած ուստարվա կրթական, մշակութային եւ սպորտային հաջողությունները, համակարգի ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 15 մեդալակիր, բուհ է ընդունվել 463 շրջանավարտ, նրանցից 105-ը՝ անվճար:
Նախնական տվյալներով այս տարի Սյունիքում առաջին դասարան է հաճախելու 1550 աշակերտ:
Վարչության պետը շնորհակալություն է հայտնել այն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին, որոնք 2021-2022 ուստարում բարձր են պահել Սյունիքի մարզի պատիվը առարկայական օլիմպիադաներում, գիտական ու մարզական մրցումներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։
«Անելիքները շատ են․ երկրի առջեւ բազմապիսի մարտահրավերներ կան, ու այս առումով կրթության համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի դերն ու նրա աշխատանքի որակն էլ ավելի մեծ կարեւորություն է ստանում», – հավելել է փոխնախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների ու սպասվող օրենսդրական, վարչարարական ու այլ փոփոխությունների, 2023-ից գործարկվող կրթական նոր չափորոշիչներին, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխություններին եւ այլն։
«Սյունիքի մարզում մեր շեշտադրումն ու կարեւոր խնդիրներից մեկը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումն է», – ասել է Ժ․Անդրեսայանը։
Նա տեղեկացրել է նաև, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում, եւ մանկավարժներն այլեւս դրա համար մայրաքաղաք չեն հասնի։
Խորհրդակցության ընթացքում կրթական ու կազմակերպական առանձին թեմաների մասին խոսեցին նախարարության տարբեր ստորաբաժանումների եւ կրթական ոլորտի պետական կազմակերպությունների ղեկավարները։
Վերջում նախարարի տեղակալն ու մայրաքաղաքից ժամանած մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին։
Օրվա երկրորդ կեսին նույնաբովանդակ խորհրդակցություն է կայացել նաև Գորիսում՝ այս անգամ Սիսիանի ու Գորիսի կրթօջախների տնօրենների մասնակցությամբ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...