14:10 27.08.2022
Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:
«Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։
Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում նշեց, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվեցին նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման և կրթության ոլորտում այլ համագործակցության հնարավորությունները։
Գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի առաջատար գինեգործարաններից մեկը՝ Արենիի գինու գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան ոչ միայն գինեգործարանի հարուստ պատմությանը, այլև մարզի գինեգործության ոլորտի ողջ ներուժին և արտահանման հնարավորություններին։
Հյուրերն այցելեցին նաև Թռչունների քարանձավ, որտեղ ներկայացվեց աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։
Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվեց մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելեցին նաև Վայոց ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորվանաք վանական համալիր։Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՉԺՀ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...