Մերի Մարգարյանի գործով մեղադրվող 2 բժշկի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Մերի Մարգարյանի գործով մեղադրվող 2 բժշկի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

10:17 09.08.2018

Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ՝ հաստատվել է  ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշումով հոսպիտալացրել է հղի Մերի Մարգարյանին: 2015 թվականի հուլիսի 27-ին` գիշերը ժամը 04։00-ին, Մերի Մարգարյանի մոտ արձանագրված՝ նախորդ հետազոտությունների արդյունքների համեմատությամբ բացասական դինամիկայի և նրա ոչ բավարար վիճակի պայմաններում Տիգրան Սարգսյանը և վերջինիս կողմից հիվանդին զննելու համար հրավիրված հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը, հիվանդի դիտումը կատարելուց հետո որևէ նշանակում չեն կատարել, չեն կատարել տվյալ իրավիճակում անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները կարող էին վկայել հիվանդի մոտ զարգացող բազմաօրգանային անբավարարության, հնարավորինս շուտ կեսարյան հատման միջոցով ծննդալուծում կատարելու անհրաժեշտության մասին, ինչը կարող էր կանխել HELLP համախտանիշի զարգացումը:

Այսինքն, Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, 2015 թվականի հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Վաղինակի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածին դստեր` Մարիա Հարությունյանի մահը:

Տիգրան Ռուդիկի Սարգսյանին և Արամ Վաչագանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

2018 թվականի օգոստոսի 7-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

19:30 24.06.2025

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

19:22 24.06.2025

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

19:14 24.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...

«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ում

19:06 24.06.2025

«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ում

Երևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերը

19:00 24.06.2025

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...

BACK_TO_TOP