17:51 27.08.2022
Ֆրասիայի Շատորու քաղաքում կայացած գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել ՝ 6 հրաձիգներով։ Առաջնության միակ ոսկին Հայաստանի հավաքականում վաստակել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձիգ Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարում Գոռը 386 միավորով դարձել է Աշխարհի չեմպիոն։ Իսկ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս հաջողությունները մարզիկների համար առաջինը չեն, իսկ մեդալները հեշտ չեն նվաճում, երբ համեմատում են մարզադպրոցի շենքային վատ պայմանների հետ, որոնք հեռու են միջազգային չափորոշիչներից։
Գոռի մեդալների հավաքածուում ևս 4 ոսկի կա, որոնք նվաճել է Եվրոպայի առաջնություններում։ Աշխարհի առաջնությունում վաստակելով՝ 386 միավոր, կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։
Մարզադպրոցի լավ արդյունքն է նաև աշխարհի առաջնության մեծահասակների կանանց պայքարում Արուսյակ Գրիգորյանի արդյունքները կարող էին ավելի բարձր լինեին, եթե համապատասխան մարզահագուստն ունենար։ Իր ունեցածը ընդամենը կաշվե հագուստ է, որը հրաձիգին չի օգնում մարզական կեցվածքն ամուր պահելու համար։ Այս մարզաձևում, որոշակի արդյունքի հասնելը հենց մարզահագուստից է կախված։ Վաստակած մեդալը ոսկի չէ, բայց Հայաստանի հավաքականի համար ձեռքբերում է։ Արուսյակը նվաճել է բրոնզե մեդալ:
«Արդեն սովորել եմ իմ մարզահագուստին, բայց այն շատ թույլ է ու չի համապատասկանում միջազգային չափանիշներին։ Եթե ավելի լավը լիներ ինձ կօգներ միավորներս բարելավելու համար, հնարավոր է մի քանի միավոր ավելի շատ հավաքեի, ու ոչ թե 3-րդ, այլ 2-րդ կամ 1-ին տեղն ընկնեի»,- ասում է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արուսյակ Գրիգորյանը։
Նախկինում Գոռ Խաչատրյանն էլ հագուստի խնդիր ուներ, հրաձգության Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալուց հետո ունեցավ համապատասխան մարզական հագուստ։ Մեկ այսպիսի մարզահագուստը բավականին թանկ արժե, ձեռք բերելը մարզադպրոցի ուժերից վեր է, այս մեկը տրամադրել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Աշխարհի առաջնությունում գյումրեցի հրաձիգների հաղթանակը առիթ է եղել, որ համայնքային բյուջեից գումար նախատեսեն ընդամենը մեկ մարզահագուստ պատվիրելու համար։
«Մարզահագուստը բավականին թանկ հաճույք է, 800 եվրո արժե, բայց ինձ թվոււմ է, որ աշխարհի բրոնզե մեդալը շատ ավելին արժե, քան դա, երբ Հայաստանի դրոշն է բարձրանում, երբ որ Հայաստանի հիմնն է երգում ու բոլորը ոտքի են կանգնում»,- նշում է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։
Միջազգային տարբեր կարգի առաջնություններից ամեն անգամ վերադառնալիս տեղի մարզիկները ներկայացնում են անհամեմատելի այն պայմանները, որոնք ունեն այլ երկրների հրաձիգները։ Գյումրիի մարզադպրոցն ապահովված չէ մարզական զենքով, բարձրակարգ մարզիկներին զենք է տրամադրում ֆեդերացիան։ Հին ու մաշված մարզահագուստից բացի, հրաձիգները միջազգային մրցումների են գնում հարմարեցված զենքերով։
Մարզադպրոցում դեռ կիրառում են թղթե թիրախներ։ Գյումրեցի հրաձիգների համար դժվար է թղթե թիրախի վրա պարապելուց հետո միջազգային առաջնություններում մրցել համակարգչային թիրախներով:
Հրաձիգների մեդալներն ավելանում են, բայց շենքային ու մարզական հնարավորությունները չեն փոխվում։ Հաջողություններ գրանցելուց հետո, ամեն անգամ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում։ Հիմա 20 սան ունեն, բայց պայմանների պատճառով, ստիպված պարապում են հերթով: Տարածքում նորոգումներ անել մարզադպրոցը չի կարող, շենքն իրենցը չէ, սեփականատեր ունի։ Սպասում են, որ նոր պայմաններով հրաձգարան կունենան, երբ ավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը։
«Մեզ արդեն տեղեկացրել են, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի առաջին հարկում հրաձգարանի համար տեղ են հատկացնելու, որտեղ պարապմունքներն անցկացնելու համար շատ լավ պայմաններ կլինեն։ Բայց թե դա մինչև 2024 թվականը հազիվ լինի։ Կահավորման հարցեր են լուծվելու, շատ խնդիրներ կան»,- ասում է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը։
Գյումրեցի հրաձիգները առաջիկայում Հայաստանի առաջնություններին են մասնակցելու, մարզիկների առաջնային նպատակն է, սակայն, հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունում հերթական ոսկիները նվաճել։ Նախապատրաստական պարապմունքներն արդեն սկսել են։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...