13:00 29.08.2022
Մահացել է Սպիտակ տան հրուշակագործ Ռոլան Մեսնիեն։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ավելի քան քառորդ դար աշխատելով և հինգ նախագահների համար քաղցրավենիք պատրաստելով՝ Մեսնիեն մահացել է ծերանոցում։ Նա 78 տարեկան էր։ Ինչպես նշել է հրուշակագործի որդին, մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են եղել։
Խոհարարն աշխատանքի առաջարկ է ստացել Սպիտակ տանը 1979 թվականին։ Հարցազրույցներում և գրքերում նա խոսում էր նախագահների և առաջին տիկնանց նախընտրած համերի և խառնվածքի մասին, ինչպես նաև պնդում էր, որ երբեք նույն ուտեստը երկու անգամ չի մատուցել։ Ծառայելով քաղաքական գործիչներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ նա հաճախ փոփոխում էր չափից ավելի յուղոտ և բարձր կալորիականությամբ ուտեստների բաղադրատոմսերը։ Օրինակ՝ նրա սուֆլեն ու մուսը չէին պատրաստվում ձվի դեղնուցով, իսկ նրա պատրաստած խնձորի բրյուլեում սերուցքի փոխարեն խնձորօղի ու եգիպտացորենի օսլա կար։
2004 թվականին Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի ժամանակ Մեսնիեն հեռացավ Սպիտակ տնից և հրատարակեց իր բաղադրատոմսերի ու հուշերի գիրքը՝ «Բոլոր նախագահների թխվածքները»:
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...
21:16 21.06.2025
Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպումԱնցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...