16:38 09.08.2018
Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսը լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Վզգլյադ» թերթը: Հոդվածում նախևառաջ նշվում է, որ ռուս հոռետես գործիչների կանխատեսումները չարդարացան: Փաշինյանը դուրս չբերեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից, ՆԱՏՕ-ի դուռը չթակեց և ձեռք չտվեց ՌԴ 102-րդ ռազմաբազային, թեև հարուցեց Լավրովի դժգոհությունը:
Այնուհետ հոդվածում մեծ վերլուծություն է այն մասին, թե ինչու Փաշինյանին հաջողվեց գալ իշխանության: Հոդվածագիրը հատուկ ընդգծում է, որ ժողովրդի մոտ բացարձակ անվստահություն էր ձևավորվել նախագահ Սարգսյանի և ամբողջ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հանդեպ: Երկիրը ասիմետրիկ բաժանված էր երկու մասի: Մի մասում օլիգարխներով սնուցվող քաղաքական էլիտան էր, մյուս մասում ամբողջ հասարակությունը, որի համար գործող ռեժիմը դարձել էր անտանելի, սակայն ոչ ոք չեր հավատում, որ երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել:
«Այդուհանդերձ իշխանափոխություն տեղի ուեցավ, և ՌԴ-ը, որը մինչ այդ սատարում էր Սերժ Սարգսյանին, թավշյա հեղափոխության ավարտական փուլում աջակցեց Փաշինյանի իշխանության գալուն»,- նկատում է հոդվածագիրը:
Պատմության տեսանկյունից երեք ամիսը չնչին ժամանակ է և լուրջ հետևություններ անել դժվար է: Յուրաքանչյուր քաղաքական գործչի աշխատանքը գնահատելու համար առնվազն հարկավոր է մեկ տարի: Հիմա Փաշինյանը գտնվում է յուրատեսակ մի իրավիճակում, նա ղեկավարում է այն կառավարությունը, որը խորհրդարանում ունի բացարձակ փոքրամասնություն: Մյուս կողմից` Փաշինյանը, ըստ հոդվածագրի, հենց այն հզոր մեքենան էր, որ ուղղակի ավերեց գործող ռեժիմն ու իշխանությունները, նոր հույս ներշնչեց և լավատեսությամբ վարակեց ամբողջ հանրապետությունն ու համայն հայությանը: Հիմա հարցը նրանում է, թե կկարողանա՞ արդյոք Փաշինյանը պահել այս ոգևորությունը և ղեկավարել երկիրը: Այստեղ խնդիրներ կան: Վարչապետի թիմում ուժեղ կադրերի զգալի պակաս կա, որոշ նշանակումներ արդեն հանրային լուրջ քննարկումների և քննադատությունների թեմա են դարձել: Որոշ հարցերում նա կտրուկ է ու ոչ այքան հեռատես,- եզրակացնում է հոդվածի հեղինակն ու օրինակ բերում Մոսկվայի հետ հարաբերությունների լարումը: Կտրուկությունը սակայն նաև դրական էֆեկտ ունի: Փաշինյանը կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար է ծավալել և «մեծ մաքրություն» է անում բոլոր առանցքային, այդ թվում` ուժային կառույցներում: Հոդվածագիրը թվարկում է բոլոր աղմկահարույց գործերն ու նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների հնչեղ անունները, որոնք երկիրը իրենց սեփականությունն էին դարձրել:
Մյուս կողմից տեղի է ունենում ինչ-որ իմաստով համաներում: Այստեղ հիշատակվում են ՊՊԾ գնդի գրավման և մյուս աղմկոտ դատավարությունները:
Ոմանք այս ամենը համարում են այլ մեթոդներով հեղափոխության շարունակություն, մյուսները անվանում ռեպրեսիաներ: Օլիգարխներից շատերը փոխել են իրենց վարքը, դարձել անճանաչելի: Բիզնեսում է մեծ էվոլյուցիա սկսվել: Կատարելությունից դեռ շատ հեռու է, բայց առաջընթացն ակներև է: Մի խոսքով, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան – վարչապետ Նիկոլ Փաշինյան զույգը շատ ավելի լավ տարբերակ է, համենայնդեպս նախորդների համեմատ,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...