Բժիշկը բացահայտել է տնային պայմաններում իմունիտետի ամրապնդման գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բժիշկը բացահայտել է տնային պայմաններում իմունիտետի ամրապնդման գաղտնիքները

12:36 04.09.2022

Ճիշտ և հավասարակշռված սնունդը, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտներով հարուստ սուպերմթերքները օգտակար են իմունիտետը վերականգնելու համար, ասում է նյարդաբան, մանկաբույժ  Օլգա Հոֆմանը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է տնային պայմաններում օրգանիզմն ամրացնելու գաղտնիքները։

Ցուրտ սեզոնին շատերը նախընտրում են ինքնուրույն բուժվել, սակայն, ըստ բժշկի, կարևոր է ոչ միայն առողջանալը, այլ նաև հիվանդությունից հետո իմունիտետը վերականգնելը։ Նա բացատրել է, որ հակառակ դեպքում կարող եք նորից հիվանդանալ կամ լուրջ բարդություններ ստանալ։

Թուլացած օրգանիզմը վերականգնելու համար անհրաժեշտ է լիարժեք հավասարակշռված սննդակարգ, որը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր՝ համապատասխանաբար  30 և 40 տոկոս, ընդգծել է Հոֆմանը։

«Վերականգնման սննդակարգում կարելի է ավելացնել կաթնային սպիտակուցի կամ շիճուկի վրա հիմնված սննդային խառնուրդներ:  Դրանք վաճառվում են մթերային խանութներում և դեղատներում և  հատկապես օգտակար են թերքաշ երեխաների և մեծահասակների համար»,- ասել է բժիշկը:

«Սուպերմթերքներն օգնում են նորմալացնել բոլոր օրգանների աշխատանքը հիվանդությունից հետո: Նույնիսկ եթե դուք պարզապես մեղրով հաց եք ուտում, այն լավագույնս ներծծվում է օրգանիզմում  և հարուստ է վիտամիններով: Նշանակում է՝ դուք արդեն կարող եք օգնել իմունային համակարգի ամրապնդմանը», – մեկնաբանել է Հոֆմանը:

Նա ավելացրել է, որ չպետք է մոռանալ աղիների առողջության մասին. պրոբիոտիկները և սննդային մանրաթելերը ևս օգնում են իմունային համակարգին:

Եթե ​​հիվանդությունը ծանր է եղել, և դրանից հետո հիվանդը չի կարող երկար ժամանակ ապաքինվել, ապա կարող է պահանջվել բժշկի օգնություն։ Ապաքինման համար նա կարող է իմունային դեղամիջոցներ նշանակել, որոնք խորհուրդ չի տրվում ընդունել անվերահսկելի, զգուշացրել է բժիշկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP