22:20 30.08.2022
Մեգան Մարքլը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Instagram սոցիալական ցանց: Այս մասին Սասեքսի դքսուհին խոսել է The Cut-ին տված հարցազրույցում։
Արքայազն Հարրիի կինը դառնալուց հետո Մարքլը ստիպված է եղել դադարեցնել սոցցանցում երեք միլիոն բաժանորդներով անձնական էջ պահելը։ Նրա խոսքով` ինքը սիրում էր իր կյանքը կիսել մարդկանց հետ, բայց իր համար ավելի կարևոր էր ամուսինը։ «Ես ստիպված էի վերակառուցել իմ կյանքը և հարմարվել անկախ կյանքից բոլորովին այլ կյանքի»,- ասել է Մարքլը:
Նա նաև դժգոհել է, որ լուսանկարների հրապարակումը պաշտոնական @KensingtonRoyal աքաունթում, որը վարում էին արքայազն Հարրին, արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, պահանջում էր թագավորական ընտանիքի մամուլի ծառայության հատուկ հավանությունը: Բացի այդ, ըստ Մարքլի, որոշ նկարներ հայտնվել են ԶԼՄ-ներում մինչ դրանք հրապարակվել են @KensingtonRoyal-ում։
2019 թվականի ապրիլին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ստեղծեցին Instagram-ի համատեղ էջ @sussexroyal, որն ավելի քան 10 միլիոն հետևորդ է հավաքել։ Սակայն 2021 թվականին ավելի քան 700 հազար օգտատեր դադարել է հետևել նրանց: Արքայազն Հարրիի կենսագիր Անժելա Լևինի խոսքով, Սասեքսի դուքսն ու դքսուհին հետևորդներ են կորցրել այն պատճառով, որ նրանց «ամպագոռգոռ» հայտարարությունները հակասում էին գործերին։
«Օնլայն միջավայրում ատելության» պատճառով արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նաև լքեցին Twitter-ը և Facebook-ը: Սասեքսի դքսուհին բազմիցս բողոքել է սոցիալական ցանցերում ստացած վիրավորական հաղորդագրություններից։
Սասեքսի դքսուհին դեռ չի հայտնել սոցցանց վերադառնալու ստույգ ամսաթիվը։
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...