Ոճաբանը նշել է աշնան գլխավոր թրենդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ոճաբանը նշել է աշնան գլխավոր թրենդները

23:29 03.09.2022

Ռուս ոճաբան Մարիա Սվերդլիկովան նշել է 2022 թվականի աշնան ամենանորաձև հագուստը։ Փորձագետի մեկնաբանությունը տալիս է «Իզվեստիա»-ն։

Առաջիկա սեզոնում հիմնական թրենդները կլինեն ծավալուն կաշվե բաճկոններն, ինչպես նաև երկար վերարկուները։ Բացի այդ,  թրենդային կդառնան երեք կտորից կազմված կոստյումները, մինի կիսաշրջազգեստները և լայնափեղկ ջինսերը՝ ցածր գոտկատեղով։

«Մեզ ծանոթ իրերի  թվում թրենդային են լինելու նաև, այսպես կոչված, ալկոհոլային շապիկները։ Սպիտակ մարզաշապիկներն իրենց փառքի գագաթնակետում կլինեն: Դրանք նորաձև կլինեն ամեն ինչի հետ, այդ թվում՝ լայն ջինսերի, մաքսի կիսաշրջազգեստների հետ»,- ավելացրել է մասնագետը։

Միաժամանակ Սվերդլիկովան ցուցակում ավելացրել է թափանցիկ և կիսաթափանցիկ գործվածքներից պատրաստված կորսետներ, որոնք, ըստ նրա, սեքսուալության համաշխարհային միտումների առանձնահատուկ դրսևորում են։ «Եթե խոսենք աքսեսուարների մասին, ապա թրենդային կլինեն զուգագուլպաներն ու գուլպաները՝ գունավոր կամ պրինտով։ Մյուս թրենդային աքսեսուարը ձեռնոցն է»,- ասել էնա՝ նշելով, որ վերջիններս պետք է համապատասխանեն հանդերձանքի գույնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

BACK_TO_TOP