11:50 28.02.2018
Ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են Հյուսիսային Կորեայի և Սիրիայի բարիդրացիական հարաբերությունները: Այժմ մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել քիմիական զենք արտադրելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Հենց այս մեղադրանքներն էլ առիթ են հանդիսացել, որ զուգահեռներ անցկացվեն երկու երկրների ղեկավարների, կամ, ինչպես նրանց ամերիկյան լրատվամիջոցներն են կոչում, «դիկտատորների» միջև:
Ղեկավարի պաշտոնը՝ ժառանգություն
«Բաշար ալ-Ասադ, Կիմ Չեն Ին. երկու բռնապետերի հեքիաթը». հենց այսպես է ամերիկյան CNN լրատվամիջոցը վերնագրել իր անդրադարձն այս երկու ղեկավարներին: Պարբերականը նրանց զբաղեցրած պաշտոններն անվանել է ոչ ավելի, ոչ պակաս՝ ընտանեկան բիզնես: Իր այս պնդումը ամերիկյան լրատվամիջոցը հիմնավորում է նրանով, որ երկու ղեկավարներն էլ իրենց պաշտոնը ժառանգել են հորից:
Բաշար ալ-Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը իշխանության էր եկել 1970թ. կատարված հեղաշրջման արդյունքում և Սիրիայում իշխել էր 29 տարի: Քանի որ նրա ավագ որդին ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, նրա մահից հետո՝ 2000թ., իշխանությունն անցել էր Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադին:
Հյուսիսային Կորեայի Կիմ «արքայատոհմը» երկիրը ղեկավարելու ավելի երկար պատմություն ունի: Երկրի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ինի պապը՝ Կիմ Իր Սենը, 1948թ. Խորհրդային Միության օգնությամբ դարձել էր Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջին ղեկավարը: Նրան կոչում էին Հյուսիսային Կորեայի «Հավերժ նախագահ». նա իշխեց մինչև 1994թ.-ը, որից հետո երկրի ղեկավար դարձավ նրա որդին՝ Կիմ Չեն Իրը: 2011թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեան ղեկավարում է Կիմ Չեն Իր կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ինը:
Հյուսիսային Կորեայում իշխող ընտանիքի հանդեպ բավականին լուրջ անձի պաշտամունք է ձևավորվել: Այստեղ իշխող Կիմ ընտանիքին նվիրված տասնյակ հազարավոր հուշարձաններ և արձաններ են կանգնեցվել:
Փհենյան-Դամասկոս հարաբերությունները
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են սկսվել դեռևս 1970-ականներին, երբ Բաշար ալ-Ասադի հայրը հանդիպեց Կիմ Չեն Ինի պապի հետ: Հենց այդ ժամանակ Փհենյանում հիմնվեց Սիրիայի դեսպանատունը:
CNN-ին հարցազրույց տված մասնագետների ենթադրությամբ՝ Հյուսիսային Կորեան Սիրիային է տրամադրել «Սկադ» հրթիռներ, ինչպես նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ:
CNN-ը նաև ներկայացրել է երկու պետությունների՝ միմյանց ուղարկած շնորհավորական և շնորհակալական հաղորդագրությունները:
Հյուսիսային Կորեա. «… ջերմորեն շնորհավորում ենք Բաշար ալ-Ասադին և բարեկամ սիրիական կառավարությանը և ժողովրդին»:
Սիրիա. «… Սիրիայի աջակցությունը Դեմոկրատական Կորեայի ժողովրդին և խիզախ ղեկավարությանը…»:
Իսկ 2015թ. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող զբոսայգիներից մեկն անվանվել է Կիմ Իր Սենի անունով:
ԱՄՆ-Սիրիա, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա
Իշխանության գալուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հակամարտության մեջ է այս երկու պետությունների հետ: Վաշինգտոնը Սիրիայում աջակցում է Ասադին ընդդիմադիր ջոկատներին, ինչպես նաև փորձում է վերջ դնել Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրին: Փհենյանի վրա գործադրվող պատժամիջոցները ցանկալի արդյունքը չեն տալիս, և Միացյալ Նահանգները սպառնում է ռազմական ուժ կիրառել:
Սյուզաննա Չրաղյան
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...