18:10 31.08.2022
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները չկարողացան պայմանավորվել ռուսներին վիզաների տրամադրման ընդհանուր արգելքի շուրջ, քանի որ շատերը դեմ էին դրան, գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Ինչ վերաբերում է վիզաների խնդրին ԵՄ արտգործնախարարությունների ղեկավարների խորհրդում միաձայնություն չի եղել ռուսների համար վիզաների ընդհանուր արգելք մտցնելու վերաբերյալ, վիզաների ընդհանուր արգելք չի լինելու, շատ անդամներ երկրները դեմ էին, այդ թվում՝ ես»,- բացատրեց նա:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը որոշեց խզել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, որի օգտին քվեարկեցին Միության երկրների մեծամասնությունը, հավելել է Սիյարտոն:
«Բայց հիմնականը. որ ռուսների համար վիզաների ընդհանուր արգելք չի լինի», – ընդգծել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը քննարկման էր ներկայացրել Եվրամիության որոշման նախագիծը Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին: Այս հայտարարությունն ընդունել է Լատվիայի խորհրդարանը՝ կոչ անելով ԵՄ-ին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ իր երկիրը ևս կփակի ռուսների համար սահմանը: Ինչպես նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, դժվար թե Եվրամիությունը ընդհանուր համաձայնության գա վիզային ռեժիմի արգելքի շուրջ, սակայն դա Վիլնյուսի համար հրաժարվելու պատճառ չէ։
Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ եթե ԵՄ-ն սահմանափակումներ մտցնի ռուսների համար վիզաների տրամադրման հարցում, ապա նրանց քաղաքացիները նույնպես անհարմարության կհանդիպեն սահմանը հատելիս։ Ըստ նրա՝ սա Ռուսաստանի նկատմամբ «անխոհեմ ռուսաֆոբ վերաբերմունքի հերթական արտահայտությունն է»։
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...