Ընտանի կենդանիների պաշտպանության համար նոր օրենք է մշակվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Ընտանի կենդանիների պաշտպանության համար նոր օրենք է մշակվում

12:24 10.08.2018

«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանն օգոստոսի 9-ին անդրադառնալով շնամարտերին՝ ասել են, որ բոլոր այն երկրներում, որտեղ կենդանիների պաշտպանության օրենքը գործում է, շնամարտերն արգելվում են և շատ խիստ պատժվում են՝ ընդհուպ մինչև քրեական պատիժ է սահմանվում:  Բանախոսներն ասել են, որ օրինագիծ են մշակում և երբ այն օրենք դառնա, խստացումներ են լինելու:

«Եվ մենք հիմա օրենքի նախագծով հանդես ենք եկել, և դա ընթացքի մեջ է, կանենք մեզնից հասանելի ամեն ինչ, որպեսզի դրանք ցանկացած անվան տակ կրեն հնարավորինս խիստ պատիժ», – ասել է Օվսաննա Հովսեփյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն այս պահին մշակում են ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հետ՝ ԱԺ ներկայացնելու համար:

«Սկզբի համար վերահսկողությունը թե՜ ոստիկանությունը պետք է անի, թե՜ մենք մեզ վրա որոշակի պարտականություններ կվերցնենք՝ որպես հասարակական կազմակերպություն: Մենք հիմա փորձում ենք 92 հոդվածը շատ-շատ խստացնել՝ այսինքն  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը,  և դրա մեջ ներառվեն նաև որոշակի կետեր, որոնք չեն ներառվել: Պետք է քրեական պատասխանատվություն լինի, կամ այնպիսի մեծ տուգանքներ, որ մարդիկ վախենան և կամաց-կամաց սկսեն դադարեցնել»,- ասել է նա:

Shantnews.am-ի հարցին՝ արդյո՞ք օրենքը կարող է որևէ բան փոխել, բանախոսներն այսպիսի պատասխան են տվել.

«Գիտեք, մեր հիմիկվա ունեցածը շատ ծիծաղելի է: Դու կարող ես կենդանուն ամենադաժան ձևով սպանել և տուգանվել 5000 դրամ: Սա աբսուրդ է, և դրանից ոչ ոք չի քաշվի: Իսկ եթե դրա համար տուգանվեն, օրինակ, 1 մլն դրամ,  և լինեն այնպիսի մարդիկ, ինչպիսին մենք ենք, որ ընկնեն նրանց հետևից, որպեսզի տուգանքը տան, վստահ եմ, որ դրանից շատ բան կփոխվի», – ասել է «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը:

«Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանի հավելմամբ էլ՝ օրենքը կարգավորելու է նաև այն հարցը, թե ով է  իրավունք ունենալու կենդանիներ բուծել.

«Ամեն մարդ չի կարողանալու զույգեր բուծել, որպեսզի այդ կենդանիները հետո հայտնվեն դրսում: Որովհետև ամենաթանկարժեք ցեղատեսակն էլ այսօր հայտնվում է դրսում: Հայաստանում լուրջ մոդա են հասկիները: Դրանք բավական թանկ արժեն, մենք միայն մեկ ամսվա մեջ 8 հասկի փողոցից գտանք, գտանք տերերին, որոնց շներն արդեն պետք չէին՝ ուղղակի դուրս էին գցել: Մենք նաև Բենգալյան կատուներ ենք գտել, որոնք 3000 դոլարից են սկսվում և Հայաստանում գրեթե չկա՝ 5-6 կատու կա: Օրենքը պետք է սահմանի, որ ամեն մարդ իրավունք չունի բուծելու, դրա համար պիտի լինի լիցենզիա, ձագերը պետք է գրանցված լինեն, ինքը պիտի դրա համար հարկ վճարի, վաճառքն էլ ցույց տա, որպեսզի և՜ գլխաքանակին կարողանանք հետևենք, և՜  փողոցներում այսքան կենդանի չլինի», – հավելել է Մանուշակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP