Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դեպք

13:11 28.02.2018

Քննչական կոմիտեն բացահայտել է Երևանում և Աբովյանում ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դեպք. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քկ-ից հայտնում են, որ 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ կոտրել են Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին ու ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը Նրանք փորձել են գողություն կատարել, սակայն իրավապահները նրանց բերման են ենթարկել:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքում։

Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին, հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից ու նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք  կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաև՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։

Կասկածյալների վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են և առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ և պայուսակ, թանկարժեք արևային ակնոցը: Հայտնաբերվել և առգրավվել են  հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ:


 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

BACK_TO_TOP