Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է. ԱԻ նախարարը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է. ԱԻ նախարարը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին

16:50 01.09.2022

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, ճգնաժամային կառավարում, հրդեհային պաշտպանություն և այլն: Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է»,- նշել է նախարար Արմեն Փամբուխչյանը:

ՃԿՊԱ բակալավրի ծրագրով այս տարի առաջին կուրս է ընդունվել 233 ուսանող, միջին մասնագիտական կրթական ծրագրում ընդգրկվել է 120, իսկ վերոնշյալ ծրագրից բարձր և լավ գնահատականներով 2-րդ կուրս է տեղափոխվել 24 սան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

15:44 02.05.2025

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով […] ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

BACK_TO_TOP