Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը

17:14 02.09.2022

Արդարադատության նախարարությունը՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ, մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը։

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոյին և թիմին՝ արդարադատության նախարարության հետ ընտրական բարեփոխումների շրջանակում շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

Փոխնախարար Թումանյանցը հայտնել է, որ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված ընտրական բարեփոխումներին ուղղված միջոցառումները նախատեսվում են իրականացնել մինչև 2023 թվականի մարտի վերջին տասնօրյակը: Այս նպատակով, արդարադատության նախարարության կողմից կազմվել է “Ընտրական օրենսդրության և պրակտիկայի խնդիրների վերաբերյալ” զեկույցը, որտեղ ամփոփված են հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի կողմից ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ներկայացված խնդիրները, առաջարկությունները և կարծիքները, որոնք շրջանառվել են նաև շահագրգիռ գործընկերների շրջանում:

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է նաև զեկույցի արդյունքում կազմված ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների ժամանակացույցը և կարևորել՝ յուրաքանչյուր թեմատիկ քննարկմանը ներառական մասնակցության ապահովումը:
Միջոցառմանը հրավիրված էին խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

13:15 25.06.2025

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ​​ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […] ...

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

13:08 25.06.2025

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

13:00 25.06.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

12:50 25.06.2025

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

12:42 25.06.2025

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

Գերմանական «Լայպցիգը» հայտարարել է Օլե Վերներին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նախորդ 4 տարիներին 37-ամյա մասնագետը գլխավորել է «Վերդեր» ակումբը: Այդ ընթացքում բրեմենցիները 128 խաղում գրանցել են 52 հաղթանակ, 28 ոչ-ոքի և 48 պարտություն: ...

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

BACK_TO_TOP