14:12 03.09.2022
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից՝ կոնգրեսականները նամակն ուղղել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առիթով:
Նամակն ուղղած կոնգրեսականների թվում են Նանետ Բարագանը, Թոնի Կարդենասը, Անդրե Կարսոնը, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ջեյսոն Քրոուն և մի խումբ այլ կոնգրեսականներ:
«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել ծանր դժվարություններին, որոնք առաջացել են 2020 թվականին ադրբեջանական ուժերի սանձազերծած 44-օրյա պատերազմի, նաև անմեղ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ագրեսիայի պատճառով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հաստատել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»,-իրենց նամակն այսպես են սկսել կոնգրեսականները:
Ապա նրանք ընդգծել են, որր 2021 թվականի ֆինանսական տարում 5 000 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորումը, որը ստանձնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի միջոցով հատկացված օգնությունը անբավարար են եղել այդ ճգնաժամը լուծելու համար: «Բազմաթիվ ընտանիքներ խիզախորեն վերադարձել են Արցախ՝ իրենց տները՝ չնայած ադրբեջանական զորքերի կողմից բռնության շարունակական սպառնալիքին և չնայած նրան, որ բախվում են սննդի, կացարանի խնդրին: Մենք նաև խիստ մտահոգված ենք, որ Արցախում մնացած անձինք չեն ստացել ԱՄՆ-ի նախկինում հատկացված օգնություններից որևէ մեկը»,-նշել են կոնգրեսականները:
Նրանք ընդգծել են ԱՄՆ օգնության անհրաժեշտությունը՝ հայերի համար Բերձորի միջանցքի փակման, շատ հայ ընտանիքների տարհանման, իրենց տները լքելու համատեքստում:
«Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էապես ավելացնել ֆինանսավորումը, որն ուղղակիորեն կօգնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այդ թվում՝ բնակարանային, սննդի, ջրի, առողջապահության, ականազերծման և այլ խնդիրների լուծման հարցում: Մենք նաև հորդորում ենք ձեզ ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային վայրերը, որոնք ներկայում վտանգի տակ են՝ ըստ բամազաթիվ հաղորդագրությունների»,-շեշտել են կոնգրեսականները:
Նրանք նաև նամակում խնդրել են թարմացնել այն կոնկրետ գործողությունները, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար, նաև՝ ծրագրերի, գործընկերների, բյուջեների և արդյունքների մասին տեղեկատվությունը: Կոնգրեսականները նկատել են, որ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցը հնացած է և չի տալիս տվյալներ, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական որոշումներ կայացնելու համար: «Մենք խստորեն հորդորում ենք ձեզ կատարել հումանիտար ճգնաժամի թարմացած կարիքների գնահատում և որքան հնարավոր է շուտ օգնություն տրամադրել շահագրգիռ կողմերին»,-եզրափակել են կոնգրեսականները:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...