Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք

16:32 05.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես` Թ. Ս.-ն Գ. Մ.-ին վստահեցրել է, որ իր ծանոթ պաշտոնյաների հետ ունեցած կապերն օգտագործելով կարող է վերջինիս որդուն որևէ կեղծ ախտորոշմամբ ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, որի համար նրանից պահանջել է 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար` հիշյալ պաշտոնյաներին որպես կաշառք տալու պատրվակով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Մ.-ն Թ. Ս.-ին տվել է պահանջված կաշառքի գումարից 950.380 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած` 1.425.570 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է տալ ծառայությունից որդու ազատվելուց հետո: Սակայն Հ. Մ.-ն բժշկական զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել բանակ: Արդյունքում՝ Գ. Մ.-ն Թ. Ս.-ին չի տվել կաշառքի գումարի մնացած մասը:

Թ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

13:00 25.06.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

12:50 25.06.2025

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

12:42 25.06.2025

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

Գերմանական «Լայպցիգը» հայտարարել է Օլե Վերներին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նախորդ 4 տարիներին 37-ամյա մասնագետը գլխավորել է «Վերդեր» ակումբը: Այդ ընթացքում բրեմենցիները 128 խաղում գրանցել են 52 հաղթանակ, 28 ոչ-ոքի և 48 պարտություն: ...

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

BACK_TO_TOP