Քննարկվել է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Քննարկվել է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

17:39 05.09.2022

Մենք գործում ենք բարձր անորոշությունների պայմաններում և հաճախ ստիպված ենք լինում իրավիճակից պահանջվող որոշումներ կայացնել, որն էլ կառավարությունը մեծ հաջողությամբ կատարում է: Այսինքն՝ մենք փորձում ենք արձագանքել ընթացիկ հարցերին և տվյալ իրավիճակում պահանջվող լուծումներ գտնել՝ տնտեսական ակտիվությունը բավարար բարձր պահելու համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2022 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում  ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, քննարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Գևորգ Պապոյանի նախագահությամբ, որին մասնակցել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԿԲ-ից և ՊԵԿ-ից:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. հունիսի 30-ի դրությամբ մոլիբդենի արժեքը 65,8 տոկոսով ավելի բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսաթվի համեմատ՝ կազմելով 45.892 դոլար: 2022 թ. առաջին կիսամյակում պղնձի միջազգային գներն աճել են 7.3 տոկոսով՝ կազմելով 9.753 դոլար մեկ տոննայի համար: Պարենի միջազգային գների ինդեքսը կազմել է 154, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 54 տոկոսով բարձր է եղել՝ ազդելով գնաճի ցուցանիշի վրա:

Ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ նշվել է, որ 6 ամիսների ընթացքում 38,7 տոկոս ակտիվություն է արձանագրվել ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում, տեղեկատվության և կապի բնագավառում՝ 27,2 տոկոս: 29 տոկոսով աճել է կացության և հանրային սննդի կազմակերպությունների և 43,2 տոկոսով տրանսպորտային ծառայությունների բնագավառի տնտեսական ակտիվությունը: Ֆինանսների նախարարի խոսքերով՝ ունեցել ենք նաև արդյունաբերության աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել մշակվող արդյունաբերության 15,1 տոկոս տնտեսական ակտիվությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշները գյուղատնտեսության բնագավառում նվազել են 8,8 տոկոսով, իսկ անասնաբուծության բնագավառում՝ 3 տոկոսով: Շինարարության մեջ գրանցվել է 27,2 տոկոս աճ, առևտրում՝ 15,4 տոկոս աճ: Արձանագրվել է 11 տոկոս ՀՆԱ-ի աճ:

Անդրադառնալով սպառողական գներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս: Նրա դիտարկմամբ՝ հուլիս ամսվա արդյունքներով արձանագրվել է սպառողական գների նվազեցված ցուցանիշ:

Հարկային եկամուտներում, ըստ ֆինանսների նախարարի, նախատեսվածից բարձր աճ է արձանագրվել. 6 ամսվա արդյունքներով գրանցվել է 17-18 տոկոս անվանական աճ:

2022 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 55 մլրդ դրամ (9 մլրդ 932 մլն ԱՄՆ դոլար):

ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հանձնաժողովին ներկայացրել է հունվար-օգոստոս ամսվա ամփոփումը, ըստ որի՝ նշված ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 232 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 250 մլրդ դրամով կամ 25,2 տոկոսով: Նրա դիտարկմամբ՝ հարկերի հավաքագրման տեմպը չի զիջում ՀՆԱ-ի մակրոտնտեսական ցուցանիշների տեմպին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրել են պարզաբանումներ եկամուտների ավելացմանը զուգահեռ ծախսերի ավելացման խնդրի, փոխարժեքի վրա ներմուծման և արտահանման աճի ազդեցության վերաբերյալ, անդրադարձել են տնտեսական աճի տեմպին, գնաճին, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը:

Պատգամավոր Միքայել Թումասյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները՝ աշխատանքների կատարման ավելի սահուն ընթացք ապահովելու նպատակով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել աշխատանքային քննարկումներ, գույքագրել խնդիրները ու փորձել լուծել առաջացած հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

23:45 14.06.2025

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալությամբ մեկ տարի կխաղա ալբանական «Էգնատիայում»։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում, 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ «Էգնատիան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն ու եվրագավաթային մրցաշարերում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ ...

BACK_TO_TOP