18:58 06.09.2022
Արևելյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ Սերգեևսկի ուսումնամարզական հավաքակայանում հետ են մղել կեղծ հակառակորդի օդային հարձակման խմբակային հարվածները: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Զորքերը օդային թշնամուց ծածկվել են Tor-M2U զենիթահրթիռային համակարգի մարտական մեքենաներով, ինչպես նաև «Pantsir-S1», «Tunguska-M1», «Strela-10MN» զենիթային համակարգերով և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգով»,- ասել են գերատեսչությունում։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ հրաձգարանում «թշնամու» կրակային ջախջախմանը մասնակցել են Т-72Б3, Т-80БВМ տանկերը և ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչները։
Սերգեևսկի զորավարժարանում, ուր սեպտեմբերի 6-ի առավոտյան ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, զորավարժությունների շրջանակներում ընթանում է զորքերի գործնական գործողությունների հիմնական փուլը, որոնք մշակում են արևելյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման հարցերը։
«Վոստոկ-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 1-ին և կավարտվեն չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին։ Հայտնի է, որ զորավարժություններ են ընթանում յոթ ուսումնամարզական հավաքակայաններում՝ Բուրդունի, Գորյաչիե Կլյուչի, Կնյազ-Վոլկոնսկի, Լագուննոե, Սերգեևսկի, Տելեմբա, Ուսպենովսկի, ինչպես նաև Օխոտսկի և Ճապոնական ծովերի ջրերում և ափամերձ գոտիներում։
Զորավարժություններին մասնակցում են նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր երկրների ռազմական կոնտինգենտներ և դիտորդներ, այդ թվում՝ Հայաստանը, Ալժիրը, Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նիկարագուան, Սիրիան, Տաջիկստանը և Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ «Վոստոկ-2022» զորավարժություններին մասնակցում է ավելի քան 50 հազար զինվորական։
ՌԴ ՊՆ-ն օգոստոսի 29-ին ընդգծել է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն այլ երկրների ու դաշինքների դեմ։
Սեպտեմբերի 3-ին գերատեսչությունը հայտնել է, որ զորավարժությունների շրջանակում Ռուսաստանի ռազմածովային և Չինաստանի ռազմանավերը հրետանային կրակ են բացել Ճապոնական ծովի մակերևութային թիրախների ուղղությամբ։
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...