16:20 06.09.2022
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը և հանձնաժողովի մյուս անդամները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը մրցաշարը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:
Մրցաշարի անցկացման ամբողջ ընթացքում Էջմիածնի քաղաքային հրապարակը փակ է լինելու երթևեկության համար, տեղում աշխատելու է շտապօգնության 6 մեքենա ինչպես մեկնարկի և վերջնարկի հատվածներում, այնպես էլ ճանապարհին: Կարևորվել է նաև մրցման ընթացքում ճանապարհին ոստիկանների ներկայությունը և պատշաճ վերահսկողությունը:
Նշվել է, որ լուծված են մրցավարությանը վերաբերող բոլոր հարցերը: Մրցավարական խմբի ղեկավար Տիգրան Սիմոնյանը նշել է, որ կապահովվի մրցավարների անհրաժեշտ քանակը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև հեռարձակման ապահովման հարցը. քաղաքում տեղադրված էկրանների միջոցով հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել խճուղավազքի ընթացքին:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին` Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ): Մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից ժամը 13:00-ին:
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝
1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են նաև համակարգիչներով: 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ) կստանան նաև դրամական մրցանակ:
Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
«Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:
Մրցաշարին կարող եք հայտագրվել ինչպես օնլայն՝ փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, այնպես էլ առձեռն՝ դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ»։
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...