Արդարադատության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոս ամսվա հաշվետու զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Արդարադատության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոս ամսվա հաշվետու զեկույցը

19:51 06.09.2022

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:

«Արմավիր», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին: Արդյունքում՝ տեսակցության եկած անձանց մոտ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել բջջային հեռախոսներ և թմրամիջոցին նմանվող տարբեր զանգվածներ:

Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Արդյունքում՝ վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են հերոյին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, wi-fi սարք, ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար:

Ավելի վաղ՝ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում ևս առկա էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ բյուրեղանման զանգված։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: Մանրամասն զեկույցը ներկայացված է կից պատկերում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP