Կլյուչևսկոյ հրաբխում զոհված ինը զբոսաշրջիկների մարմինները տարհանվել են լանջից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Կլյուչևսկոյ հրաբխում զոհված ինը զբոսաշրջիկների մարմինները տարհանվել են լանջից

08:28 07.09.2022

Կամչատկայում փրկարարներն ավարտել են Կլյուչևսկոյ հրաբխի վրա զոհված ինը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռը թռավ դեպի հրաբուխ, օդաչուները մեքենան բարձրացրին 4158 մետր բարձրության վրա, և երկու անցումով նրանք վերցրեցին մահացածների մարմինները և հասցրին (գյուղ – խմբ.) Կլյուչի, այնուհետև նորից բարձրացան վերև և տարան օպերացիային մասնակցած փրկարարներին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այսօր մահացածների մարմինները կտեղափոխվեն Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ դատաբժշկական փորձաքննության։

Օգոստոսի 30-ից Կլյուչևսկոյ հրաբուխ բարձրացող զբոսաշրջիկների խումբը երկու ուղեկցորդներով՝ ընդհանուր առմամբ 12 մարդ, սեպտեմբերի 3-ին դիմել է փրկարարներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընդհանուր առմամբ ինը մարդ է մահացել։ Հաջորդ օրը փրկարարները ուղղաթիռով տարհանել են երեք ողջ մնացածներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP