Մոսկվայի դատարանը նորածնի սպանության գործով 9,5 և 9 տարվա ազատազրկման է դատապարտել բժիշկներ Բելայային և Սուշկևիչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Մոսկվայի դատարանը նորածնի սպանության գործով 9,5 և 9 տարվա ազատազրկման է դատապարտել բժիշկներ Բելայային և Սուշկևիչին

09:13 07.09.2022

Մոսկվայի շրջանային դատարանը Ելենա Բելայային և Էլինա Սուշկևիչին դատապարտել է 9,5 և 9 տարվա ազատազրկման՝ նորածնի սպանության գործով, հայտնել է Lenta.ru-ի թղթակիցը դատարանի դահլիճից։

Նրանց նաև  երեք տարով արգելել են աշխատել առողջապահության ոլորտում։ Միաժամանակ վերջին խոսքում նրանք հայտարարել են, որ իրենք սպանություն չեն կատարել, իսկ ատենակալների վրա ճնշումներ են գործադրվել մեղադրող կողմի կողմից։

Օգոստոսի 24-ին երդվյալ ատենակալները բժիշկներին մեղավոր ճանաչեցին և չարժանացրին ներողամտության։

«Դատավարության ընթացքում ապացուցվեց, որ երեխային սպանել են ծննդատան վիճակագրական ցուցանիշները չփչացնելու և պատժից խուսափելու ցանկությամբ. Բելայան և Սուշկևիչը վստահ էին, որ տղան ողջ չի մնա։ Բայց դատաբժշկական փորձաքննությունը հերքեց դա՝ երեխան կենսունակ էր»,- այն ժամանակ Lente.ru-ին ասել էր տուժողների ներկայացուցիչ Լարիսա Գուսևան:

Օլոբերդի Ախմեդովը ծնվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ մոտավորապես ժամը 04:30-ին, Կալինինգրադի թիվ 4 ծննդատանը, խորապես վաղաժամ՝ հղիության 24-րդ շաբաթում։ Մինչև ժամը 08:30 ակտիվորեն պայքարել են նրա կյանքի համար, սակայն առավոտյան, երբ աշխատանքի է եկել ծննդատան գլխավոր բժշկի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Բելայան, իրավիճակը փոխվել է։ Բժշկուհին հերթապահին նախատել է ծանր երեխա ունենալու համար. Քննիչների տվյալներով՝ մոտավորապես ժամը 10:00-ին բժիշկ Էլինա Սուշկևիչը, ով կանչով ժամանել է տարածաշրջանային պերինատալ կենտրոնի խմբի կազմում, երեխային ներարկել է մագնեզիայի մահացու չափաբաժին, որը գրեթե անմիջապես առաջացրել է նրա մահը:

Հենց հաջորդ օրը սկսվել է նախաքննական ստուգումը, քննիչներին հաջողվել է առգրավել մահացած երեխայի դին։ 2019 թվականի հունիսին, քննության արդյունքները ստանալուց հետո, Բելայային և Սուշկևիչին մեղադրանք է առաջադրվել «Սպանություն» հոդվածով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP