Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով

09:25 07.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։

Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին համայնքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցներում, որտեղ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքներ։ 136.7 մլն դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսի 9-ից։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նշված փողոցների մայթերը` 1420մ երկարությամբ։

Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել նաև Էջմիածնի Չարենց թաղամասում ընթացող ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներից։ Նշենք, որ այդ տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայել է կոյուղատար համակարգը, ներկայում կառուցվում է մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագրի ուղղակի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։ Տվյալ ծրագրի իրականացմամբ ոչ միայն կբարելավվեն բնակչության կենցաղային պայմանները, այլ նաև հնարավորություն կստեղծվի հետագայում փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

Վաղարշապատի «Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց»-ը փոխվարչապետի հաջորդ կանգառն էր։ Այնտեղ պետական բյուջեի միջոցներով ներկայում կառուցվում է նոր մարզադահլիճ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի մայիսին։

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակում, որտեղ այս պահին ավարտվել են աջ երթևեկելի գոտու ասֆալտբետոնի ծածկի իրականացման աշխատանքները, ընթացքի մեջ են ձախ երթևեկելի գոտու աշխատանքները։

Փոխվարչապետը հետաքրքրվել է նաև Երևան-Արմավիր մայրուղու՝ Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի նորոգման հարցով, ինչին ի պատասխան Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հիմնանորոգում պահանջող այդ հատվածը ներառված է ճանապարհաշինական ծրագրում, նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և, կախված դրա ժամկետից ու եղանակային բարենպաստ պայմաններից, հիմնանորոգումը կսկսվի կամ այս տարեվերջին կամ 2023 թվականի գարնանը:

Փոխվարչապետը ընթացող շինարարությունների մասով տվել է մի շարք հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP