««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունն է». Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունն է». Արա Խզմալյան

18:26 07.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Բացման շրջանակում փառատոնի մասնակից երեխաներն ու պատանիները ներկայացել են նկարչական, կերամիկական, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում մշակույթի ոլորտում ներառականության սկզբունքի իրացմանը, ինչով և կարևորվում է այս փառատոնը:

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը մեր կարևորագույն ներառական նախագծերից մեկն է և՛ իր հանրային ուղերձներով, և՛ բարոյական բովանդակությամբ: Բարեբախտաբար, ի տարբերություն բազմաթիվ այլ նախագծերի՝ այն չի ավարտվում համերգային բովանդակությամբ և փառատոնային ձևաչափով, միանգամյա ակցիա չէ, այլ ամբողջ տարվա ընթացքում տարվում են աշխատանքներ, և փառատոնը դառնում է իրականացրած աշխատանքների, փոխհարաբերությունների արդյունքն ու հաշվետվությունը: Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում հանրապետության լավագույն ստեղծագործողները հանդես են գալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց հետ, ինչը փառատոնի ճիշտ ընթացքի վկայությունն է»,- ընդգծել է Արա Խզմալյանը և իր երախտագիտությունը հայտնել փառատոնի կազմակերպիչներին:

«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացման համերգին և ցուցադրությանը մասնակցում են շուրջ 100 երեխա՝ 10 կենտրոններից, իսկ փառատոնի փակման գալա համերգին երեխաները հանդես կգան անվանի երաժիշտ կատարողների հետ:

Սեպտեմբերի 7-8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր՝ վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հոգեբանների, երաժշտական և արտ թերապիայի մասնագետների, երաժշտության ուսուցիչների, լոգոպեդների և ծնողների համար:

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ. Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: Գլխավոր հովանավորն է «ArLeAM» ընկերությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

15:11 25.06.2025

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

SHANTNEWS

15:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

14:56 25.06.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

14:41 25.06.2025

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...

BACK_TO_TOP