22:13 09.08.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել: Մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը:
Արդեն տասը տարի է` Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից ավելի երեխա ստացել է լսելու ու խոսելու հնարավորություն: 2004թ.-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջախեցու իմպլանտի տեղադրում. բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են: Երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքում «Կոխլեար» փոխպատվաստումը ձայները լսելու միակ հնարավորությունն է: Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները` ԱՄՆ UCLA կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիամայի հետ: Գործընկերը «Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամ»-ն է, որի ղեկավարը հայազգի Սալբի Ագարակյանն է: Հենց այս հիմնադրամի օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:
Էրեբունիում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ հանրապետության բոլոր ծննդատներն ապահովվում են նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա: Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ:
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...