10:30 09.09.2022
Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանի խմբային փուլի (H խումբ) առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Բազելին»։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է «Բազելի» ֆուտբոլիստ Դարիան Մալեսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 27-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեցլ է Արտակ Դաշյանը։
Այսպիսով վերջինս դարձել է «Փյունիկի»՝ եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլում առաջին գոլի հեղինակը։ Թիմերն ընդմիջման են գնացել 1։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ են գործել տան տերերը:
54-րդ և 76-րդ րոպեին Վուտեր Բյուրգերը 2 գոլ է խփել և ապահովել «Բազելի»՝ 3։1 հաշվով հաղթանակը։
Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ. մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում (H խումբ) Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Բազելին»։
Հետխաղյա մամուլի ասուլի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Բազելը» լուրջ թիմ է, լուրջ ակումբ… Բայց այսօր մրցակիցը հիասթափեցրեց իր պահվածքով։ Կան խաղի արդար կանոններ, որոնք պետք է կիրառվեին, նրանք իրենց հանդուգն պահեցին։ Սպասում ենք մրցակցին Հայաստանում և պատասխանը մենք կտանք։ Նրանք «կեղտոտ» հաղթանակ տարան։ Ինչ վերաբերում է խաղին, մենք ընդմիջումից հետո տակտիկան փոխեցինք, բալանս ստեղծեցինք պաշտպանությունում։ Բայց երկրորդ գոլը խառնեց մեր ծրագրերը, դրանից հետո նորից փոխեցինք սխեման և ագրեսիվ էինք առջևի գծում։ Ընդհանուր առմամբ մեր տղաներից դժգոհ չեմ։ Կարևորը թիմը հասկանում է՝ ինչ է անում, կա թիմային խաղ։ Փոխարինման մտած ֆուտբոլիստները թարմություն մտցրեցին, ակտիվացրեցին մեր խաղը։ Ոչ ոքից դժգոհ չեմ։ Պետք է մրցակցին հարգել։ Բայց պետք է նաև պատասխանել, եթե մեզ հանդեպ անհարգալից են վերաբերում։ Մենք պետք է սովորենք և՛ հարգել, և՛ չհարգել մրցակցին նման դեպքերում»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
H խմբի մյուս խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ժալգիրիսի» հետ։ Առաջին տուրից հետո «Բազելը» 3 միավորով առաջին տեղում է։ «Սլովանն» ու «Ժալգիրիսն» ունեն մեկական միավոր, իսկ «Փյունիկը» վերջին տեղում է 0 միավորով։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Սլովանին», իսկ «Բազելը» կմրցի «Ժալգիրիսի» հետ։
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...