13:47 09.09.2022
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված ««STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմային:
Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել «STARMUS VI» փառատոնի կայացման առիթով: Նա նաև ընդգծել է՝ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշերից է. «Այս փառատոնին նվիրված նամականիշի մարմամբ մենք նշանավորում ենք «STARMUS VI»-ի կարևորությունն առնվազն 2022 թվականի մեր հանրային կյանքում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «STARMUS»-ը դարձել է մեր հանրային կյանքի անբեկանելի բաղադրիչը, որի դրական ազդեցությունը, վստահ եմ, երկար ժամանակ կզգանք մեր երկրում»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ընդգծել է փառատոնի կարևորությունը և դրան նվիրված նամականիշի մարումը. «Սա, իսկապես նոր խոսք ու նոր մոտեցում է մեր ինչպես մշակութային, այնպես էլ գիտական կյանքում: Երկուսն էլ տիեզերական սահմաններ ունեցող խորություններ են, և ամեն օր այս փառատոնի տարաբնույթ միջոցառումներին մասնակցելով՝ պարզապես անգերազանցելի տպավորություններ ենք ստացել: «STARMUS» գիտական և մշակութային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ, բայց առաջին անգամ է այդ թեմայով նամականիշ թողարկվում. այնպես որ, սա բացառիկ իրադարձություն է: Շնորհավորում եմ բոլորիս»:
«STARMUS» փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը կարևորել է այն հանգամանքը, որ առաջին նամականիշը թողարկվել է հենց Հայաստանում. «Ամբողջ աշխարհում «STARMUS»-ը համարվում է գիտական լավագույն փառատոներից մեկը, ստացել է տարբեր մրցանակներ, բայց նամականիշ երբևէ չէր թողարկվել: Շատ զգացված եմ, որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ հենց Հայաստանում: Ես էլ եմ կարծում, որ փառատոնը ստացված է: Տեսնում եմ՝ ինչպիսի ոգևորություն է երիտասարդների շրջանում և շատ ուրախ եմ այդ առիթով: Դասախոսություններ իրականացնող մեր հյուրերը ևս շատ տպավորված են ու ստանում են դրական լիցքեր»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ևս կարևորել է «STARMUS VI» փառատոնի անցկացումը՝ ընդգծելով, որ այն միավորել է գիտությունը, կրթությունը, արվեստը և տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով արվեստի միջոցով հանրայնացնել գիտությունը. «Օրեր շարունակ հնարավորություն ունեցանք մասնակցելու գիտությանը և արվեստին նվիրված բազմաբովանդակ միջոցառումների, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծանոթացան մեր երկրի գիտական ու մշակութային ժառանգությանը: Դասախոսություններն ու գիտական ճամբարներն էլ, վստահաբար, նպաստեցին գիտությունն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելուն»:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի տարբերանշանը, իսկ գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը:
Գեղաթերթիկի ներքևի հատվածում տեղադրված է «STARMUS VI Հայաստան, Միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշը 10.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում:
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...