Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ

18:50 09.09.2022

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, «The Planetary Society»-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, գիտության և արվեստի «STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

«Դպրոցի անվանակոչումը որքան պատվաբեր է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Մենք՝ բոլորս, պետք է քաջ գիտակցենք, որ կրթությունն ու գիտությունը մեր առաջնահերթ ուղղություններն են: Այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավորը կրթության և գիտության զարգացման համար: Սիրելի՛ աշակերտներ, մենք պետք է բարձր պահենք Ալեքսանդր Քեմուրջյանի և մեր երկրի անունը՝ գրանցելով մշակութային և գիտական նվաճումներ: Բարի երթ Ալեքսանդր Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոցին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ներկայում Հայաստանում անցկացվող «STARMUS» 6-րդ գիտամշակութային փառատոնը նոր խոսք է գիտության հանրայնացման բնագավառում:

«STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն էլ աշակերտներին պատմել է, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծն իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը:

««Թայմ» պարբերականը «Լունախոդը» հեղափոխություն է անվանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Կարճ ժամանակ անց Մարս ուղարկվեց մի տիեզերանավ, որի մեջ դրված էր Քեմուրջյանի պատրաստած «PROP-M» փոքր ռոբոտը, որը պետք է շարժվեր Մարսի վրա ու հետազոտեր այն: Հույս ունեմ, որ այս դպրոցում աշակերտներն այնպես կսովորեն ու կաշխատեն, որ ապագայում կպատրաստեն այնպիսի ռոբոտներ, որոնք Պլուտոնի վրա կաշխատեն»,- ասել է Իսրայելյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը.

«Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում, որ կրթության ամենաառաջին քարը՝ հիմքը, պետք է դնել դպրոցում: Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Հայրս մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից: Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,- նշել է Վ. Քեմուրջյանը:

Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:

Ողջույնի խոսքերից հետո Արայիկ Հարությունյանն ու Վահրամ Դումանյանը միջոցառման մասնակիցների հետ շրջել են դպրոցի դասասենյակներում ու լաբորատորիաներում, զրուցել ուսուցիչների և աշակերտներ հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին և գործնական պարապմունքների անցկացման հետ կապված խնդիրներին:

Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվում է «STARMUS» 6-րդ փառատոնը, որը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Փառատոնը, որը միավորել է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, նպատակ ունի ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Այն նվիրված է Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումն ուղղակիորեն կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել նրա մարսագնացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

19:30 25.06.2025

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

19:22 25.06.2025

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

Ֆուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

19:14 25.06.2025

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող […] ...

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

19:07 25.06.2025

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

BACK_TO_TOP