23:56 17.09.2022
Գիտնականները Պարկինսոնի հիվանդության համար թեստ են մշակել՝ շնորհիվ մի տարեց տիկնոջ հոտառության սուր զգացողության, հաղորդում է Daily Mail-ը։ Մեծ Բրիտանիայի շոտլանդական Պերտ քաղաքի 72-ամյա բնակչուհի Ջոյ Միլնը կարողացել է իր ամուսնու՝ Լեսի մոտ զգալ Պարկինսոնի հիվանդության հոտը հիվանդության ախտորոշումից 12 տարի առաջ։
Միլնը ունի ժառանգական հիպերոսմիա` հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում: Երբ ամուսին Լեսը 31 տարեկան էր, Ջոյը նկատեց, որ նա Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ մուշկի թույլ հոտ է արձակում։ 12 տարի անց ախտորոշումը հաստատվեց։ Տղամարդը մահացել է 2015թ.-ին։
Ջոյ Միլնի անհավանական հոտառությունը պարզեց, որ Պարկինսոնի հիվանդության ուժեղ հոտն ավելի շատ գալիս է ոչ թե քրտնած թևատակերից, այլ մարդկանց պարանոցի հետևից և թիակների միջև ընկած հատվածից։ Արդյունքում բացահայտվեց, որ ճարպաթթուն, որն արտազատվում է մաշկի ծակոտիներից, պարունակում է տասը միացություններ, որոնք կապված են Պարկինսոնի հիվանդության հետ:
Գիտնականներին հետաքրքրել է կնոջ՝ հոտով հիվանդությունը որոշելու կարողությունը։ Պարզվել է, որ նա կարողացել է ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը՝ պարզապես մարդու շապիկից հոտ քաշելով։
Հետագա ուսումնաիսրություններ կատարելուց հետո գիտնականները բացահայտել են 500 միացություններ, որոնք ներառում են այնպիսի ճարպաթթուներ, ինչպիսիք են տրիգլիցերիդները և դիգլիցերիդները, և մշակել են առաջին թեստը, որը կարժենա 20 ֆունտից պակաս։ Այն կարող է փորձարկվել երկու տարվա ընթացքում։ Գիտնականները պնդում են, որ հիվանդությունը հնարավոր է հայտնաբերել մարդու պարանոցի հետևի մասից նմուշառում կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում։
«Եթե Ջոյը չլիներ, չեմ կարծում, որ մենք կարող էինք դա անել՝ ոչ միայն նրա սուր հոտառության պատճառով, այլև այն վստահության, որ իր ունակությունները կարող են օգնել մարդկանց», – ասում է պրոֆեսոր Պերդիտա Բարանը, ով ղեկավարում է հետազոտությունը:
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...