ՌԴ-ի և ԵՄ երկրների միջև դադարել է գործել պարզեցված վիզային ռեժիմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

ՌԴ-ի և ԵՄ երկրների միջև դադարել է գործել պարզեցված վիզային ռեժիմը

23:55 12.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը կասեցնելու Եվրամիության խորհրդի որոշումը, ինչի հետևանքով ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան վիզաների տրամադրման պայմաններն ու ժամկետները։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթերի քննարկման և վիզաների տրամադրման ժամկետներն այժմ կկազմեն առնվազն 15 օր, որոշ դեպքերում՝ մինչև 45 օր։ Վիզայի վճարը 35 եվրոյից կդառնա 80 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 35-ից 40 եվրո:

Բացի այդ, կավելանա վիզաների կենտրոն կամ հյուպատոսություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը։ Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմորդներից, այդ թվում՝ վիզայի դիմումների ստանդարտ ցուցակում չներառված փաստաթղթեր:

Եվրահանձնաժողովը երկրներին կոչ է արել մանրակրկիտ կերպով ստուգել Ռուսաստանի քաղաքացիների դիմումները և նրանց տրամադրել շենգենյան վիզա՝ միայն մեկանգամյա կարճաժամկետ ուղևորությունների համար:

«Եթե քաղաքացին դիտվում է որպես սպառնալիք անդամ պետություններից որևէ մեկի հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար, ապա այդ դեպքում վիզան պետք է մերժվի անհատական գնահատման հիման վրա։ Բացի այդ, երկրները պետք է հրաժարվեն վիզա տրամադրել դիմորդին, եթե նրանք չեն հավատում, որ նա կլքի ԵՄ տարածքը վիզայի վավերականության ժամկետի ավարտից հետո», – բացատրում է Եվրահանձնաժողովը։

Արդեն տրամադրված վիզաները շարունակում են գործել, սակայն եթե անդամ երկրներից որևէ մեկի մոտ մտավախություն կա երկրներից որևէ մեկի անվտանգությանը սպառնալիքի առումով, ապա Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս չեղարկել շենգենյան վիզան։

Բացի այդ, ԵՄ երկրներն իրենց ցանկությամբ կարող են վիզաներ տրամադրել միայն մեկ երկիր այցելության համար՝ առանց Շենգենյան տարածք մուտք գործելու իրավունքի։ Մասնավորապես, դա կգործի, եթե անդամ երկրներից մեկը «անհատական հիմունքներով դեմ լինի Ռուսաստանի քաղաքացուն շենգենյան վիզայի տրամադրմանը»։

ԵՄ-ն բաց կմնա այն դիմորդների համար, ովքեր ճանապարհորդում են կենսական անհրաժեշտ նպատակներով: Այսպիսով, վիզաների տրամադրման հարցում առաջնահերթությունը կտրվի ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներին, լրագրողներին, այլախոհներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ուսանողներին և գիտաշխատողներին։ Զբոսաշրջիկներին կգրանցեն վերջինը, նրանց փաստաթղթերին կտրվի «ցածր առաջնահերթության» կարգավիճակ։

ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը գործում է 2007 թվականի հունիսից։ 2022 թվականի օգոստոսի 31-ին ԵՄ երկրները Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ որոշեցին սառեցնել Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP