15:35 15.09.2022
Մեքսիկացի սենատոր Ալեխանդրա Լեոն Մեքսիկայի Սենատում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, որոնք իրականացվել են Հայաստանի ժողովրդի դեմ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է Լեոն:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...