22:12 18.09.2022
Հաճախ եք ոնենում այնպիսի մտքեր, որ ցանկացած պահի կարող է ինչ որ բան տեղի ունենալ,կարող է վնասել հոգեկան առողջությանը: Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել այս «թունավոր» մտքերի պարույրները: Պատկերացրեք, որ դուք դիմել եք ձեր երազանքի աշխատանքի համար և այժմ ընտրվել եք հարցազրույցի երկրորդ փուլ: Դուք նշում եք ձեր առաջընթացը մինչ այժմ և սկսում պատրաստվել նոր մարտահրավերի՞, թե՞ անմիջապես սկսում եք պատկերացնել մերժումը՝ տանջվելով, թե դա որքան կվնասի ձեր ինքնագնահատականին:
Կամ գուցե դուք սպասում եք ընկերոջն ուղարկած հաղորդագրության պատասխանին: Երբ դուք անմիջապես պատասխան չեք ստանում, դուք սկսում եք պատկերացնել այն բոլոր ձևերը, որոնցով դուք կարող եք վիրավորել մարդուն, նույնիսկ չհաշված այն հավանականությունը, որ նա պարզապես զբաղված է որևէ այլ գործով:
Գուցե աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին եք խորհում ժամեր շարունակ և պատկերացնում, թե որքան իրական է միջուկային պատերազմի սպառնալիքը:
Եթե այս իրավիճակներից որևէ մեկը ձեզ ծանոթ է , ապա հնարավոր է՝դուք գերագնահատում եք ինչ-որ վատ բանի հավանականությունը և ուռճացնում այդ սցենարի հնարավոր բացասական հետևանքները: Դա շեղված մտածելակերպ է, որը բարձրացնում է զգացմունքների ինտենսիվությունը այնպիսի մակարդակների, երբ դժվար է դառնում կառավարելը, և որոշ դեպքերում դրանք ճնշող են դառնում», – բացատրում է հոգեբան և թերապևտ Կանադայի Ալբերտա քաղաքում աշխատող բժիշկ Պատրիկ Քիլանը :
Հետևաբար կարևոր է այդ թունավոր մտածողության ցիկլերը կոտրելու ուղիներ գտնելը:
Հոգեբանները դա անվանում են «կատաստրոֆիզացիա»
Շարունակական հետազոտությունները ցույց են տալիս, որ վերահաս աղետի ակնկալիքներով մտածողությունը հանգեցնում է բազմաթիվ այլ անհանգստության խանգարումների:
Այնուամենայնիվ, դարի կեսերին հոգեթերապևտներ Ալբերտ Էլիսը և Ահարոն Բեկը, սկսեցին փնտրել այլընտրանքային ուղիներ՝ մարդկանց իրենց անհանգստությունից ազատելու համար: Օրինակ՝ աշխատավայրում աղետալի հակումներ ունեցող պերֆեկցիոնիստը կարող է տանջվել ամենափոքր սխալի համար: «Նրանք կարող են ներգրավվել աղետալի մտքերով, ինչպիսիք են՝ «ես պատրաստվում եմ աշխատանքից ազատվել» և «Եթե ինձ աշխատանքից ազատեն, ես չեմ կարողանա նորը գտնել», – բացատրում է Քիլանը: Ինչ-որ պահի, անձի վախերը կարող են հասնել մի կետի, որտեղ դրանք կդառնան անկառավարելի:
Որն էլ որ լինի «աղետալի» մտքերի աղբյուրը,կոգնիտիվ վարքագծային թերապևտներն ասում են, որ հնարավոր է կոտրել բացասական մտքի ցիկլերը:
Իրազեկումն էական է, ուստի առաջին քայլը պետք է լինի բացասական մտքերի ընթացքը կանգնեցնելը: Ի՞նչ պատճառներ կան մտածելու, որ օրինակ վաղվա հարցազրույցի ժամանակ ձախողվելու ես:
Եթե փորձեք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ապա կարող եք գիտակցել, որ ձախողումը հավանականություն է, այլ ոչ թե որոշակիություն, և որ կան ակտիվ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ ձախողումը կանխելու համար:
Հատկապես պետք է գիտակցել ընդհանրացումների և չափազանցված մտքերի վնասակարությունը: «Ես անհաջողակ եմ և երբեք աշխատանք չեմ ստանա»,«Ինձ հետ ամեն ինչ թարս է լինում»,«մենակ ինձ հետ կարող էր պատահել այսպիսի անհաջողություն»՝ այս սցենարում դուք կարող եք փորձել հաշվի առնել այն փաստը, որ բոլորը երբեմն վատ հարցազրույցներ են ունենում, դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ անհույս ձախողումներ են: Եվ եթե ձախողեք, կարող եք դասեր քաղել այս փորձից՝ հետագայում ձեր կատարողականությունը բարելավելու համար:
Ձեր մտքերն այս կերպ հեռացնելը սկզբում կարող է դժվար լինել, բայց աստիճանաբար ավելի հեշտ կդառնա: Դուք կարող եք սկսել գրանցել այն մտքերը, թե երբ եք անօգուտ տագնապներ զգում, երբ եք պատկերացնում բացասական արդյունք, սակայն իրականում արդյունքը դրական է լինում: Այսպիսով, դուք կտեսնեք, թե որքան հաճախ էր աղետը անհարկի անհանգստություններ առաջացնում: Այս փաստը հիշելը կարող է լրացուցիչ վստահություն ապահովել հաջորդ անգամ, երբ գայթակղություն կունենաք ընկնելու «աղետալի» մտքերի մեջ:
19:42 21.06.2025
Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...
19:21 21.06.2025
Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. ԷրդողանԻրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...
18:50 21.06.2025
Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...